Բենֆիկան հաստատել է. Նունյեսը տեղափոխվում է Լիվերպուլ

Բենֆիկան հաստատել է. Նունյեսը տեղափոխվում է Լիվերպուլ

13/06/2022 - 10:52

Ինչպես հայտնում է «Բենֆիկայի» պաշտոնական կայքը, ակումբը հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության է հասել «Լիվերպուլի» հետ։

«Արծիվները» բացահայտել են նաև գործարքի մանրամասները. «Բենֆիկան» ուրուգվայցի հարձակվողի վաճառքից ստանալու է 75 մլն եվրո։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` «Բենֆիկան» այս գործարքի դիմաց, հավելավճարների տեսքով, կստանա ևս 20-25 մլն եվրո։

Նշենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբի հետ կկնքի 6 տարվա պայմանագիր` մինչև 2028 թ. հունիսի 30-ը։

Հավելենք, որ ուրուգվայցի գոլահարն այժմ իր գործակալ Ժորժե Մենդեշի հետ Իսպանիայում է և սպասվում է, որ նրանք այսօր` հունիսի 13-ին, կմեկնեն Մերսիսայդ, որտեղ Նունյեսը բուժզննում կանցնի «Լիվերպուլի» համար և կկնքի նախատեսված պայմանագիրը։

Հիշեցնենք, որ Դարվին Նունյեսը «Բենֆիկայի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. սեպտեմբերից, որի մարզաշապիկով անցկացրել է 84 հանդիպում` դառնալով 47 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022