«Բարսելոնան» նոր առաջարկ է «Ման. Սիթիին» 📸
«Բարսելոնան» շարունակում է քայլեր ձեռնարկել` «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին ձեռք բերելու համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բլաուգրանան» տրանսֆերային նոր առաջարկ է արել «Քաղաքաբնակներին» ու այժմ 30-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար պատրաստ է վճարել 60 միլիոն եվրո, որին կավելանան նաև տարբեր բոնուսներ։
Մանկունիական գրանդն իր ֆուտբոլիստին կվաճառի, եթե վճարվի 80 միլիոն եվրո, բայց բոնուսների չափը կարող է վճռորոշ լինել գործարքի իրականացման համար։
Ռոդրին «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2019թ. հուլիսից, 298 խաղում գրանցել է 28 գոլ ու 32 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml