Ատլետիկոն հաղթեց Պորտուին` նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

Ատլետիկոն հաղթեց Պորտուին` նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

08/12/2021 - 01:55

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» B խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Պորտուի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ մադրիդյան ակումբը կարողացավ 3:1 հաշվով հաղթել մրցակցին։

Դիեգո Սիմեոնեի թիմին հաղթանակ պարգևեցին Անտուան Գրիզմանի, Անխել Կոռեայի ու Ռոդրիգո դե Պաուլի խփած գոլերը։

«Վիշապների» միակ գոլն էլ խփեց Սերժիու Օլիվեյրան։

Հավեկենք, որ կողմերը հանդիպումն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստներով, քանի որ կարմիր քարտով պատժվեցին Յանիկ Ֆերեյրա Կարասկոն («Ատլետիկո Մադրիդ») և Վենդելը («Պորտու»)։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Միլան» 1:2 «Լիվերպուլ»

B խումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Լիվերպուլ» – 18 միավոր
  2. «Ատլետիկո Մադրիդ» – 7 միավոր
  3. «Պորտու» – 5 միավոր
  4. «Միլան» – 4 միավոր

Այսպիսով, այս խմբից «Լիվերպուլն» ու «Ատլետիկո» մադրիդը նվաճեցին Չեմպիոնների լիգայի 1/8, իսկ «Պորտուն»` Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022