Անակնկալների երեկո. Բրյուգեն ջախջախեց Պորտուին, Բայերը հաղթեց Ատլետիկոյին🎥

Անակնկալների երեկո. Բրյուգեն ջախջախեց Պորտուին, Բայերը հաղթեց Ատլետիկոյին🎥

14/09/2022 - 01:28

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Բրյուգեն» B խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Պորտուի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բելգիական ակումբը փայլուն հանդիպում անցկացրեց ու 4:0 հաշվով ջախջախեց «վիշապներին»։

Կարլ Հուֆկենսի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆերան Յուտգլան, Կամալ Սովան, Անդրեաս Սկով Օլսենն ու Անտոնիո Նուսան։

Այս խմբում «Պորտու» – «Բրյուգե» հանդիպմանը զուգահեռաբար «Բայերը»` Լևերկուզենում, մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Կարելի է ասել` այս խաղում նույնպես անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ գերմանական ակումբը հաղթեց 2:0 հաշվով։

«Դողագործներին» հաղթանակ պարգևեցին խաղավերջում` 84-րդ և 87-րդ րոպեներին գրանցված Ռոբերտ Անդրիխի ու Մուսա Դիաբիի խփած գոլերը։

Հավելենք, որ 2-րդ տուրից հետո B խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. «Բրյուգե» – 6 միավոր
  2. «Բայեր» – 3 միավոր
  3. «Ատլետիկո Մադրիդ» – 3 միավոր
  4. «Պորտու» – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022