Ալաշկերտը ցավալի պարտություն կրեց Ռեյնջերսից🎥

Ալաշկերտը ցավալի պարտություն կրեց Ռեյնջերսից🎥

20/08/2021 - 00:53

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցեց «Ռեյնջերսի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, խաղը մեկնարկեց Սթիվեն Ջերարդի սաների առավելությամբ, ովքեր անդադար ճնշում էին մեր թիմին, սակայն «Ալաշկերտը» շատ գրագետ պաշտպանվեց և նախքան ընդմիջման գնալը դիմացավ զորեղ մրցակցի գրոհներին։

Հատկանշական է, որ 43-րդ րոպեին, երկրորդ դեղին քարտի պատճառով, դաշտից հեռացվեց շոտլանդական ակումբի հենակետային կիսապաշտպան Ջոն Լունդստրյոմը` թողնելով իր թիմին 10 ֆուտբոլիստներով։

Երկրորդ խաղակեսը մեկնարն ընթանում էր հավասար պայքարում, սակայն, ինչ-որ պահից սկսած, «ռենջերները» սկսեցին պաշարել «Ալաշկերտի» տուգանային հրապարակը։

Միայն Ալֆրեդո Մորելոսը երկու անգամ վատնեց 100%-անոց գոլային պահերը. նրա հարվածներից մեկից հետո նույնիսկ Դիդիե Կադիո Բորիսը գնդակը հեռացրեց դատարկ դարպասին։

Ամեն դեպքում, կոլումբացի հարձակվողը 67-րդ րոպեին խփեց իր գոլը և բացեց խաղի հաշիվը։

Ալեքսանդր Գրիգորյանի սաները չնայած ունեին քանակական առավելություն, շոտլանդական ակումբի կարգն իրապես շատ ավելի բարձր էր. մեր տղաները ոչինչ չէին կարողանում առաջարկել մրցակցին։

«Ռեյնջերսն» էլ իր հերթին փորձեց երկրորդ գնդակն ուղարկել Օգնեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը, սակայն այս խաղում այլևս գոլեր չտեսանք։

Այսպիսով, Սթիվեն Ջերարդի թիմը 1:0 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»։

Հավելենք, որ այս դիմակայության պատասխան խաղը կկայանա օգոստոսի 26-ին` Երևանում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor