ԱԱ-2026. Գերմանիան փայլում է` ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախելով Կյուրասաոյին 🎥
ԱԱ-2026. Գերմանիան փայլում է` ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախելով Կյուրասաոյին 🎥
14/06/2026 - 22:58

ԱԱ-2026-ի E խմբի առաջին տուրում Գերմանիայի ազգային հավաքականը Հյուսթոնում 7:1 հաշվով ջախջախեց Կյուրասաոյի թիմին։

«Բունդեսմանշաֆթից» դուբլ գրանցեց Կայ Հավերցը, մեկական գոլ խփեցին Ֆելիքս Նմեչան, Նիկո Շլոտերբեկը, Ջամալ Մուսիալան, Նաթանիել Բրաունն ու Դենիզ Ունդավը։

Կյուրասաոյից աչքի ընկավ Լիվանո Կոմենենսիան` Մունդիալներում խփելով երկրի պատմության մեջ առաջին գոլը։ Դիկ Ադվոկատի գլխավորած թիմը նորամուտը նշեց մրցաշարում։

Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը առաջին հաղթանակը տարավ ԱԱ-2026-ում և 3 միավորով գլխավորեց E խմբի մրցաշարային աղյուսակը։

Խմբի մյուս խաղում կմրցեն Կոտ դ’Իվուարի ու Էկվադորի հավաքականները, մեկնարկը` ժամը 3:00-ին։

Կարդացե՛ք նաև`

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026