ԱԱ-2022. Գերմանիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

ԱԱ-2022. Գերմանիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

10/11/2022 - 15:56

Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակում։

«Բունդեսմանշաֆթի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Մանուել Նոյեր («Բավարիա), Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա», Իսպանիա), Կևին Տրապ («Այնտրախտ»)

Պաշտպաններ – Արմել Բելա-Կոչապ («Սաութհեմպտոն», Անգլիա), Մաթիաս Գինտեր, Քրիստիան Գյունտեր (երկուսն էլ` «Ֆրայբուրգ»), Թիլո Կերեր («Վեսթ Հեմ», Անգլիա), Լուկաս Կլոստերման, Դավիդ Ռաում (երկուսն էլ` «Լայպցիգ»), Նիկլաս Զյուլե, Նիկո Շլոտերբեկ (երկուսն էլ` «Բորուսիա Դորտմունդ»), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ Մադրիդ», Իսպանիա)

Կիսապաշտպաններ – Յուլիան Բրանդտ («Բորուսիա Դորտմունդ»), Լեոն Գորեցկա, Յոզուա Կիմիխ, Թոմաս Մյուլլեր, Լերոյ Սանե, Ջամալ Մուսիալա (բոլորը` «Բավարիա»), Մարիո Գյոթցե («Այնտրախտ»), Իլկայ Գյունդողան («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Յոնաս Հոֆֆման («Բորուսիա Մյունխենգլադբախ»)

Հարձակվողներ – Կայ Հավերց («Չելսի», Անգլիա), Նիլաս Ֆյուլկրուգ («Վերդեր»), Սերժ Գնաբրի («Բավարիա»), Կարիմ Ադեյեմի, Յուսուֆա Մուկոկո (երկուսն էլ` «Բորուսիա Դորտմունդ»)

Հավելենք, որ Գերմանիայի հավաքականն աշխարհի առաջնության շրջանակում ընդգրկված է E խմբում և կմրցի Իսպանիայի, Ճապոնիայի ու Կոստա Ռիկայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023