ԱԱ որակավորման փուլ. Ավստրալիան ու Ճապոնիան վստահ հաղթանակներ տոնեցին🎥

ԱԱ որակավորման փուլ. Ավստրալիան ու Ճապոնիան վստահ հաղթանակներ տոնեցին🎥

27/01/2022 - 16:57

Մեկնարկեց աշխարհի 2022 թ. առաջնության Ասիայի գոտու որակավորման երրորդ փուլի 7-րդ տուրը։

Տուրի մեկնարկային խաղում Ավստրալիայի հավաքականը B խմբի շրջանակում Մելբուռնում մրցեց Վիետնամի ընտրանու դեմ։

Գրեհեմ Առնոլդի սաները որևէ շանս չտվեցին մրցակցին ու ջախջապեցին 4:0 հաշվով։

Ավստրալացիների գոլերը խփեցին Ջեյմի Մակլարենը, Տոմի Ռոգիչը, Քրեյգ Գուդվինը և Ռայլի Մագքին։

B խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.

Ճապոնիա 2:0 Չինաստան

Այս խմբում հունվարի 27-ին կկայանա նաև Սաուդյայ Արաբիա – Օման հանդիպումը, որի մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:15-ին։

Խումբն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Սաուդյան Արաբիա (անցկացրած 6 հանդիպում) – 16 միավոր
  2. Ճապոնիա 15 միավոր
  3. Ավստրալիա14 միավոր
  4. Օման (անցկացրած 6 հանդիպում) – 7 միավոր
  5. Չինաստան – 5 միավոր
  6. Վիետնամ – 0 միավոր

Նշենք, որ Ասիիայի գոտուց աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր նվաճելու են 5 կամ 6 հավաքականներ։

Քաթարի հավաքականը, որպես մրցաշարն ընդունող երկիր, արդեն նվաճել է խմբային փուլի ուղեգիր, իսկ որակավորման փուլի միջոցով մրցաշարի ուղեգիր նվաճելու են որակավորկան փուլի երկու խմբերի 1-2-րդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականները։

Խմբերում 3-րդ հորիզոնակը զբաղեցրած հավաքականները պայքարը կշարունակեն որակավորման 4-րդ փուլում, որի շրջանակում 2022 թ. մայիսին միմյանց միջև երկու դիմակայությունից բաղկացած հանդիպում կանցկացնեն, որի հաղթողն էլ հնարավորություն կստանա մասնակցելու միջմայրցամաքային անցումային հանդիպման։

Ասիայի գոտու հավաքականը միջմայրցամաքային անցումային հանդիպումն անցկացնելու է ԿՈՆՄԵԲՈԼ-ի` Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի շրջանակում 5-րդ հորիզոնականը զբաղեցրած ընտրանու դեմ, իսկ հանդիպումը կայանալու է 2022 թ. հունիսին` Քաթարում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022