ԱԱ. ձևավորվեցին խմբային փուլի վիճակահանության զամբյուղները

ԱԱ. ձևավորվեցին խմբային փուլի վիճակահանության զամբյուղները

31/03/2022 - 10:20

Ավարտվեցին աշխարհի 2022 թ. առաջնության բոլոր գոտիների որակավորման հիմնական փուլերը, ինչի արդյունքում հայտնի են դարձել մրցաշարի խմբային փուլի 32 մասնակիցներից 29-ը։

Մնացել է պարզել միայն վերջին 3 հաջողակներին, որոնք հայտնի կդառնան սույն թվականի հունիսին` ՈՒԵՖԱ-ի գոտու փլեյ-օֆֆ-ի վերջին եզրափակիչի ու միջմայրցամաքային անցումային երկու հանդիպումների միջոցով։

Կայանալու են հետևյալ հանդիպումները.

Ուելս – Շոտլանդիա/Ուկրաինա

Ավստրալիա/ԱՄԷ – Պերու

Կոստա Ռիկա – Նոր Զելանդիա

Ճիշտ է` ՖԻՖԱ-ն դեռևս պաշտոնապես չի հաստատել, սակայն արդեն ձևավորվել են խմբային փուլի վիճակահանության զամբյուղները, որը հրապարակել է հեղինակավոր Bleacher Report Football պարբերականը։

Զաբյուղներն ունեն հետևյալ տեսքը.

Առաջին զամբյուղ – Քաթար, Բրազիլիա, Բելգիա, Ֆրանսիա, Արգենտինա, Անգլիա, Իսպանիա, Պորտուգալիա

Երկրորդ զամբյուղ – Հոլանդիա, Դանիա, Գերմանիա, Շվեյցարիա, Ուրուգվայ, Խորվաթիա, ԱՄՆ, Մեքսիկա

Երրորդ զամբյուղ – Իրան, Ճապոնիա, Մարոկկո, Սերբիա, Լեհաստան, Հարավային Կորեա, Սենեգալ, Թունիս

Չորրորդ զամբյուղ – Էկվադոր, Սաուդյան Արաբիա, Գանա, Կանադա, Կամերուն, Ուելս/Ուկրաինա/Շոտլանդիա, Նոր Զելանդիա/Կոստա Ռիկա, Պերու/Ավստրալիա/ԱՄԷ

Հավելենք, որ վիճակահանությունը կկայանա ապրիլի 1-ին` Քաթարի մայրաքաղաք Դոհայում` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022