«Ռեալը» շատ մոտ է Բեռնարդուին «Բարսայի» ու «Ատլետիկոյի» ձեռքից «փախցնելուն» 📸
«Մանչեսթեր Սիթիից» հեռացած կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան շատ մոտ է ազատ գործակալի կարգավիճակում Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Արքայական ակումբը» և պորտուգալացի ֆուտբոլիստը «2+1» սկզբունքով պայմանագիր են համաձայնեցրել։ Կողմերի բանակացությունները վերջին փուլում են։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրելուն մոտ են «Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն»։ Կիսապաշտպանը պետք է ընտրություն կատարեր երկու ակումբների միջև։
Այդուհանդերձ, նա պատրաստ է ընդունել «Լոս Բլանկոսի» առաջարկը և ուզում է աշխատել «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ։
Բեռնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» հանդես էր գալիս 2017թ. հուլիսից, 460 խաղում գրանցել է 76 ասիստ ու 77 ասիստ։
Կարդացեք նաև`
- Պաշտոնական. Ժոզե Մոուրինիոն 13 տարի անց վերադարձավ «Ռեալ»
- «Բարսան» պաշտոնական առաջարկ է արել Բեռնարդու Սիլվային
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml