ՊՍԺ-ն պատրաստ է խոշոր փոխանակում առաջարկել «Ատլետիկոյին»
ՊՍԺ-ն Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսին ձեռք բերելու տարբերակներ է դիտարկում, գրում է As-ը։
Փարիզյան գրանդի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի համար արգենտինացի հարձակվողի տրանսֆերի գնումը կլինի ամռան գլխավոր նպատակը։
Գործարքը, մեծ հավանականությամբ, 100 միլիոն եվրոյից ավելի կարժենա, բայց ֆրանսիական ակումբը ցանկանում է սակարկել` գործարքում ներառելով Լի Կան Ինին և Գոնսալու Ռամուշին, որոնց խաղին «Ատլետիկոյի» ղեկավարները հետևում են։
Մադրիդյան գրանդն ուզում է իր կազմում պահել Ալվարեսին, բայց վճռորոշ կլինի 26-ամյա ֆուտբոլիստի որոշումը։
Արգենտինացու գործակալները տեղյակ են, որ ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրված է հարձակվողի ծառայություններով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ներկայացուցիչները բանակցել են «Արսենալի», «Բարսելոնայի» և «Պարի Սեն-Ժերմենի» հետ։
Խուլիան Ալվարեսն «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2024թ. օգոստոսից, 106 խաղում խփել է 49 գոլ, կատարել 17 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ատլետիկո Մադրիդ, Գոնսալու Ռամուշ, Լի Կան Ին, Խուլիան Ալվարես, ՊՍԺ, տրանսֆերներ