Պաշտոնական. Իտալական ֆուտբոլի լեգենդը գլխավորեց «Ֆիորենտինան» 📸
Ֆաբիո Գրոսոն նշանակվել է «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ, հայտնում է «Վիոլայի» պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
48-ամյա մասնագետը 2024 թվականից մարզում էր «Սասուոլոն», որը նրա գլխավորությամբ 81 խաղում տարել է 42 հաղթանակ, գրանցել 15 ոչ-ոքի, կրել 25 պարտություն։
Գրոսոն առավել հայտնի է իր ֆուտբոլային կարիերայով, որի ընթացքում հանդես է եկել «Ինտերում», «Յուվենտուսում», «Լիոնում» և այլ ակումբներում։
Նախկին պաշտպանը 2003-2009թթ. հրավիրվել է Իտալիայի ազգային հավաքական, 48 խաղում գրանցել 4 գոլ ու 4 ասիստ։ «Սկուադրա աձուրին» 2006թ. Ֆրանսիայի հավաքականի դեմ եզրափակիչի հետխաղյա 11-մետրանոցներում հաղթեց Գրոսոյի դիպուկ հարվածի շնորհիվ` դառնալով աշխարհի քառակի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml