ՉԼ. «Ատլետիկոն» ու «Արսենալը» համառ պայքարում չպարզեցին հաղթողին 🎥
ՉԼ. «Ատլետիկոն» ու «Արսենալը» համառ պայքարում չպարզեցին հաղթողին 🎥
30/04/2026 - 00:57

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» և «Արսենալը» ոչ-ոքի (1:1) գրանցեցին։

Իսպանիայի մայրաքաղաքում կայացած հանդիպումն անցավ շատ համառ պայքարում. վճռորոշ եղան գլխավոր մրցավար Դանի Մակելիի նշանակած երկու 11-մետրանոցները։

«Զինագործներից» 44-րդ րոպեին նշակետից աչքի ընկավ Վիկտոր Դյոկերեշը, իսկ «ռոխիբլանկոսից» 56-ին պատասխանեց Խուլիան Ալվարեսը։

Հանդիպման հերոսներից էր նաև լոնդոնյան գրանդի դարպասապահ Դավիդ Ռայան, որը 3 սեյվ կատարեց

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին Լոնդոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026