«Նոայի» ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ 📸
«Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը տեղափոխվել է սերբական «Վոյվոդինա», հայտնում է լրագրող Ռուդի Գալետին։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։
Երկու ակումբները դեռ պաշտոնապես չեն հաստատել ֆուտբոլիստի տեղափոխության մասին լուրը։
Ավելի վաղ Գալետին հայտնել էր, որ Նովի Սադը ներկայացնող ակումբը բոսնիացի հարձակվողի տեղափոխության համար Հայաստանի գավաթակրին կվճարի 550 հազար եվրո։
«Նոան» 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։
Մուլահուսեյնովիչը «Նոայում» հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 42 խաղում խփել է 16 գոլ, կատարել 4 ասիստ։ Հայկական ակումբը «Զրինսկիին» նրա տեղաոխության համար վճարել էր 230 հազար եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml