Ծանրամարտի ԱԱ. Մարտին Պողոսյանի արդյունքը 📸
Ծանրամարտի ԱԱ. Մարտին Պողոսյանի արդյունքը 📸
02/11/2026 - 11:25

Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտավ Մարտին Պողոսյանը (85 կգ)։

Եվրոպայի 2026թ. առաջնության բրոնզե մեդալակիրը հանդես եկավ C խմբում` երկամարտի 337 կգ (147+190) արդյունքով զբաղեցնելով երկրորդ տեղը։ 20-ամյա ծանրորդը հրում վարժությունում ցույց տվեց լավագույն արդյունքը։

C խմբում հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Գևորգ Սերոբյանը, որը ցույց տվեց երկամարտի 347 կգ (163+184) արդյունք։ 79 կգ քաշային կարգի Եվրոպայի գործող չեմպիոնը պոկում վարժությունում երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկին գերազանցեց 13 կիլոգրամով։

85 կգ քաշային կարգի B խմբում հանդես կգա Եվրոպայի 2022թ. չեմպիոն, աշխարհամասի փոխչեմպիոն, կրկնակի բրոնզե մեդալակիր Ռաֆիկ Հարությունյանը, որի մրցելույթը կսկսվի Երևանի ժամանակով 12:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026