Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր 🎥
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գևորգ Թադևոսյանը (87 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։
Մեդալային գոտեմարտում 27-ամյա ըմբիշը 4:1 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Յարոսլավ Ֆիլչակովին։
Գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ` 3:1 հաշվի պայմաններում, Ֆիլչակովը կարողացավ հնարք կատարել ու 4 միավոր վաստակել։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը բողոքարկեց մրցավարների որոշումն ու հաղթեց չելենջը։
Ֆիլչակովը հնարքը կատարելիս աշխատել էր ոտքով, ինչը կանոնների խախտումը։ Ուկրաինացու միավորը չեղարկվեց։ Թադևոսյանը ևս մեկ միավոր էլ վաստակեց մրցակցի ոչ սպորտային պահվածքի ու դժգոհության համար։
Գևորգ Թադևոսյանը նվաճեց կարիերայի առաջին մեդալը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Գևորգ Թադևոսյան, Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ