Ըմբշամարտի ԱԱ. Արման Անդրեասյանը ևս պարտվեց 1/8 եզրափակիչում
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արման Անդրեասյանը (70 կգ) չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն Անդրեասյանը 1/8 եզրափակիչում 1:3 հաշվով պարտվեց Ֆերհաթ Քիլիչին (Թուրքիա)։
Քիլիչի եզրափակիչ դուրս գալու դեպքում Անդրեասյանը հոկտեմբերի 31-ին սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, որը հաղթելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արման Անդրեասյան, Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ