Անգլիական ակումբի ֆուտբոլիստի` սուր անկյունից խփած անհավանական գոլը 🎥
Անգլիայի երրորդ դիվիզիոնի` Առաջին լիգայի 16-րդ տուրում «Սթոքփորթ Քաունթին» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է «Քեմբրիջ Յունայթեդին»։
Հյուրերից 49-րդ րոպեին սուր անկյունից կատարած անհավանական հարվածով հաշիվը բացել է թիմի ավագ Օլիվեր Նորվուդը։ Հյուսիսիռլանդացի կիսապաշտպանն աչք է ընկել տուգանայինի նշանակումից հետո։
«Սթոքփորթ Քաունթին» 32 միավորով Առաջին լիգայի առաջատարն է։ «Քեմբրիջ Յունայթեդը» 21 միավորով 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml