Վուլվերհեմպտոնն ավարտին է հասցրել ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը
Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Մաթեուս Նունյեսը կարիերան կշարունակի «Վուլվերհեմպտոնի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբները տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության, իսկ գործարքի դիմաց «գայլերը» պորտուգալական ակումբին կվճարեն 50 մլն եվրո։
Սպասվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Առաջիկա օրերին պորտուգալացի ֆուտբոլիստը կմեկնի Անգլիա, որտեղ բուժզննում կանցնի «Վուլվզի» համար, ինչից հետո «գայլերը» պաշտոնապես կհայտարարեն տրանսֆերի մասին։
Նշենք, որ այս գործարքը դառնալու է «Վուլվերհեմպտոնի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։
Մինչ այս «գայլերի» ամենաթանկարժեք տրսնսֆերը եղել է Ֆաբիո Սիլվայի գործարքը, երբ 2020 թ. սեպտեմբերի ակումբը նրա դիմաց «Պորտուին» վճարեցին 40 մլն եվրո։
Հատկանշական է, որ Մաթեուս Նունյեսը դառնալու է «Վուլվերհեմպտոնի» 11-րդ ֆուտբոլիստը, ով հանդես է գալիս ակումբի կազմում։
«Գայլերի» կազմում հանդես են գալիս նաև Ժոզե Սան, Տոտին, Նելսոն Սեմեդուն, Ռուբեն Նևեշը, Ժոաո Մոուտինիոն, Բրունո Ժորդաուն, Գոնսալու Գուեդեշը, Պեդրո Նետուն, Չիկինիոն և Դանիել Պոդենսեն։
Բացի դրանից, ակումբի գլխավոր մարզիչը նույնպես պորտուգալացի է` ի դեմս Բրունո Լագեի։
Հավելենք, որ Մաթեուս Նունյեսը «Սպորտինգի» սան է, որի կազմում անցկացրել է 101 հանդիպում` դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Սպորտինգ, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ