The Times. «Չելսին նոր դարպասապահ է փնտրում»

The Times. «Չելսին նոր դարպասապահ է փնտրում»

23/01/2020 - 16:21

Կարծես թե Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը հիասթափված են թիմի հիմնական դարպասապահ Կեպա Արիսաբալագայի խաղից։

Թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտնել է իր դժգոհությունը 25-ամյա դարպասապահից․

«Գիտեմ, որ բոլորը կենտրոնացած են Կեպայի վրա, սակայան սա բարձր կենտրոնացվածության խաղ է։ «Արսենալի» դեմ խաղի ժամանակ նա հաճախ էր ուժեղ հարվածով հեռացնում գնդակը, ինչը հանգեցնում էր գնդակի կորուստի։ Նա պետք է անպայման աշխատի այդ ուղղությամբ, որպեսզի գնդակի կորուստներ թիմը քիչ ունենա»,- նշել է Լեմպարդը «Արսենալի» դեմ խաղից հետո։

The Times-ի տեղեկություններով, «Չելսին» սկսել է նոր դարպասապահ գնելու տարբերակներ դիտարկել։ Ըստ աղբյուրի՝ «ազնվականները» դիտարկում են «Բյորնլիի» դարպասապահ Նիկ Պոպին, ինչպես նաև «Շեֆիլդ Յունայթեդից» Դին Հենդերսոնի տարբերակները։ Սակայն, Հենդերսոնի տարբերակը քիչ հավանական է, քանի որ 22-ամյա դարպասապահի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», և դժվար թե «կարմիր սատանաները» ցանկանան բաժանվել տաղանդավոր դարպասապահի ծառայություններից։

Հիշցնենք, որ Կեպան «Չելսիի» գույները պաշտպանում է 2018 թվականի ամռանից, երբ լոնդոնյան ակումբը 80 մլն եվրոյի դիմաց գնեց նրան «Ատլետիկ Բիլբաոյից»՝ դարձնելով նրան աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023