«Բարսելոնան» և «Արսենալը», հնարավոր է, ֆուտբոլիստների փոխանակում իրականացնեն։ Ինչպես տեղեկացնում է Foot Mercato-ն, կատալոնական ակումբը մտադիր է Ֆիլիպե Կոուտինիոյին փոխարինել «զինագործների» կենտրոնական կիսապաշտպան Մատեո Գենդուզիի հետ։ Հաղորդվում է, որ Գենդուզին դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, քանի որ նրա ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական գրանդ ակումբներ։ Ֆրանսիացի կիսապաշտպանը «Բրայթոնի» դեմ կայացած սկանդալային հանդիպումից հետո […]
Ավելին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, հնարավոր է, վերադառնա աշխատանքի։ 48-ամյա արգենտինացի մասնագետը հետաքրքրել է իտալական երկու գրանդ ակումբներին՝ «Ինտերին» և «Յուվենտուսին»։ Այդ մասին տեղեկացնում է բրիտանական The Telegraph պարբերականը։ Այդ երկու ակումբներն էլ Պոչետինոյին ընդգրկել են իրենց մարզչական շորթ լիսթում, ինչը նշանակում է, որ հավանականություն կա, որ երկու ակումբներում էլ մարզչական փոփոխություն է սպասվում։ «Յուվենտուսը» […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»՝ 34-րդ անգամ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։ Այդ չեմպիոնության պատճառով «արքայական» ակումբը «Չելսիին» պետք է լրացուցիչ գումար վճարի Էդեն Ազարի տրանսֆերի համար։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, լոնդոնյան ակումբը կստանա լրացուցիչ 10-15 մլն եվրո, քանի որ բելգիացի ֆուտբոլստին գնելիս «թոշակառուների» ղեկավարները պայմանագրում նման կետ […]
Ավելին
«Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, 26-ամյա լեհ հարձակվողը ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս», որն ակտիվորեն հետաքրքրված է խաղացողի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը Միլիկին մինչև 2025 թվականը պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով։ Տրանսֆերի հաջողության համար Միլիկը մտադիր է փոխել իր գործակալին և […]
Ավելին
«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, հնարավոր է, կարիերան շարունակի «Լիվերպուլի» կազմում։ Ինչպես գրում է Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մերսիսայդյան ակումբի ղեկավարությանն արդեն տեղյակ է պահել, որ ցանկանում է իր թիմի շարքերում տեսնել Տիագոյին։ Տիագոն իր հերթին նույնպես դեմ չէ կարիերան շարունակել անգլիական գրանդի կազմում։ Կողմերն արդեն համաձայնեցրել են խաղացողի անձնական […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» «Վալենսիայի» վինգեր Ֆերրան Տորեսի հետ համաձայնության է հասել անձնական պայմանագրի հարցում։ Այդ մասին տեղեկացնում է Eurosport.es -ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքաբնակները» այժմ պետք է բանակցեն «Վալենսիայի», որպեսզի հասկանան խաղացողի վերջնական հրաժարագինը, որը պետք է վճարեն «չղջիկներին»։ Mundo Deportivo-ի տեղեկություններով, գործարքն արժենալու է 50 մլն եվրո։ Անգլիական ակումբը Ֆերրան Տորեսին դիտարկում է որպես Լերոյ Սանեի […]
Ավելին
Ինչպես հայտնի է, «Բարսելոնան» վաղուց ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին։ Կողմերը երկար ժամանակ բանակցում էին, սակայն այդպես էլ վերջնական համաձյնություն չեղավ կողմերի միջև։ Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները ներկա պահին ժամանակավորապես դադարեցված են։ Այդ փաստից ցանկանում է օգտվել «Մանչեսթեր Սիթին», որը նույնպես միացել է արգենտինացի խաղացողի համար մղվող պայքարին։ Ինքը՝ Լաուտարոն, չի ցանկանում […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգան պաշտոնական կայքում ներկայացրել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամկետները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 2020 թվականին տրանսֆերային պատուհանը բաց կլինի 10 շաբաթվա ընթացքում, որը բաց կլինի հուլիսի 27-ից հոկտեմբերի 5-ը։ Բացի դրանից, Պրեմիեր լիգայի ղեկվարաները որոշում են կայացրել այս տարի կիրառել նաև լրացուցիչ տրանսֆերային պատուհան, որը կտևի հոկտեմբերի 5-11-ը․ այն նախատեսված կլինի միայն տրանսֆերներին և վարձակալություններին։ […]
Ավելին
«Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցը մտադիր է փոխել ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, Լևերկուզենը ներկայացնող ակումբը 21-ամյա խաղացողի դիմաց ցանկանում է նվազագույնը վաստակել 100 մլն երվո, սակայն նշվում է, որ «Բայերի» ղեկավարները պատրաստ են զիջումների գնալ։ Գերմանական ակումբը պատրաստ է դիտարկել նաև, որ գումարի մի մասը վճարվի տարբեր բոնունսների տեսքով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բայերը» […]
Ավելին
«Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկիրնյարը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղկեացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, միլանյան ակումբը սլովակ պաշտպանին այլևս չի դիտարկում որպես անփոխարինելի ֆուտբոլիստ և պատրաստ է 60 մլն եվրոյի դիմաց բաժանվել խաղացողից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողի տրանսֆերին ամենամոտը կանգնած են ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին», որոնք ամառային տրանսֆերային պատուհանի […]
Ավելին
1 271 272 273 274 275 314

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023