Միլանյան ակումբը պայմանագիր է համաձայնացրել Ատալանտայի ավագի հետ

Միլանյան ակումբը պայմանագիր է համաձայնացրել Ատալանտայի ավագի հետ

31/12/2020 - 17:39

«Ատալանտայի» ավագ Ալեխանդրո Գոմեսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է Corriere della Sera-ն, խաղացողի հետ պայմանագիր կնքելու հարցում «Ինտերը» առաջ է անցել իր մրցակիցներից և արդեն պայմանագիր է համաձայնեցրել Գոմեսի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ինտերը» ստացել է Գոմեսի դրական պատասխանը, իսկ կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը տարեկան 2․5 մլն եվրո աշխատավարձով։

Նշվում է, որ ինքը՝ Գոմեսը, հաջորդ ակումբի ընտրության հարցում առաջնորդվում է Չեմպիոնների լիգայում խաղալու ցանկությամբ։

«Ատալանտան» իր առաջատարի տրանսֆերից ցանկանում է ստանալ 8-12 մլն եվրո, սակայն «Ինտերը» փորձում է նվազեցնել նրա արժեքը։

Հավելենք, որ խոսասկցություններ կային, թե «Միլանը» նույնպես նպատակ ունի պայամանգիր առաջարկել արգենտինացի ֆուտբոլիստին, սակայն «ռոսոներիները», կարծես թե, պայքարից դուրս են եկել։

Հիշեցնենք, որ Ալեխանդոր Գոմեսը կոնֆլիկտ ունի «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինիի հետ, ինչի պատճառով վերջին խաղերին դուրս է մնում ակումբի հայտացուցակից։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023