Աղբյուր․ «Իսպանական գրանդը պայամանագիր է համաձայնեցրել Ալաբայի հետ»

Աղբյուր․ «Իսպանական գրանդը պայամանագիր է համաձայնեցրել Ալաբայի հետ»

02/01/2021 - 14:57

«Բավարիայի» կենտրոնական/ձախ պաշտպան Դավիդ Ալաբան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է ակումբից, քանի որ նրա գործող պայմանագիրը լրանում է սույն թվականի հունիսի 30-ին։

Ինչպես տեղեկանցում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, 2020 թվականի ընթացքում ֆուտբոլիստը 5 տարբեր ակումբներից առաջարկներ է ստացել, սակայն նրա երազանքը «Ռեալում» հանդես գալն է։

Հավելենք, որ այդ ակումբների թվում են եղել «Բարսելոնան», ինչպես նաև «Մանչեսթեր Սիթին», սակայն մյուս ակումբների անունները հայտնի չեն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ճիշտ է՝ դեռևս որևէ փաստաթուղթ կողմերի միջև չի ստորագրվել, սակայն «Ռեալը» մոտ օրերս մտադիր է արագ բանակցություններ սկսել ֆուտբոլիստի ներկայացուցիչների միջև՝ ավարտին հասցնելով գործարքը։

Իսկ ահա, ինչպես հայտնում են բազմաթիվ հեղինակավոր պարբերականներ, «Ռեալն» արդեն առաջ է անցել իր մրցակիցներից և պայմանագիր է համաձայնեցրել ավստրիացի ֆուտբոլիստի հետ։ Մասնավորապես, ինչպես գրում է Goal-ը, հղում կատարելով Marca-ին, «արքայական» ակումբը 4 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 28-ամյա ֆուտբոլիստի հետ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով։

Հավելենք, որ հունվարի 1-ից սկսած՝ Ալաբան կարող է ցանկացած ակումբի հետ բանակցություններ վարել, պայմանագիր համաձայնեցնել և ներկայիս համաձայնագրի ավարտից հետո անվճար հեռանալ «Բավարիայից»։

Դավիդ Ալաբան «Բավարիայի» գույները պաշտպանում է 2008 թվականից, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 404 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 49 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանն ակումբի հետ նվաճել է 25 տիտղոս, այդ թվում նաև՝ երկու անգամ տիրացել է Չեմպիոնների լիգային։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023