Բարսելոնան համաձայնության է հասել Սիթիի պաշտպանի հետ

Բարսելոնան համաձայնության է հասել Սիթիի պաշտպանի հետ

01/01/2021 - 11:40

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարիսան կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Այդ մասին տեղեկացնում է The Guardian-ի լրարգող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 19-ամյա պաշտպանը, ամենայն հավանականությամբ, կատալոնական ակումբի շարքերը կհամալրի 2021 թվականի ամռանը, երբ կդառնա ազատ գործակալ։ Գարսիայի ու «Մանչեսթեր Սիթիի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։

«Բարսելոնան» խաղացողի ու նրա գործակալների հետ պայմանագիր է համաձայնեցրել, որը նախատեսված է լինելու 5 տարվա համար։

Բացառված չէ նաև, որ կատալոնական ակումբը փորձի «քաղաքաբնակների» հետ համաձայնության հասնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն, հաշվի առնելով, որ կողմերը նախորդ ամռանը չկարողացան «բարիշել» 10 մլն եվրոյի շուրջ, ապա իրադարձությունների նման զարգացումը ներկա պահին քիչ հավանական է։ «Սիթին» նախորդ ամռանը ցանկանում էր նախնական ստանալ 10 մլն եվրո, որին պետք է ավելանար ևս 10 մլն՝ որպես բոնուս։

Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է նաև, որ այս գործարքը դեռևս վերջնական կայացած չէ, սակայն շատ մոտ է կայացմանը։ Տրանսֆերի վերջնական կայացումը սպասվում է միայն «Բարսելոնայի» նախագահական ընտրություններից հետո, որոնք տեղի են ունենալու հունվարի 24-ին։ Հաղորդվում է, որ միայն նորընտիր նախագահը կարող է չեղարկել հնարավոր տեղափոխությունը։

Նշվում է, որ «Սիթին» ամեն ինչ արել է, որպեսզի իսպանացի խաղացողին պահի իր շարքերում, նույնիսկ Պեպ Գվարդիոլան մի քանի առանձնազրույց է ունեցել Գարսիայի հետ, սակայն, նա ցանկանում է վերադառնալ հարազատ ակումբ։

Հավելենք, որ Էրիկ Գարսիան «Բարսելոնայի» մանկապատանեկան դպրոցի սան է, որի համակարգում սկսել է հանդես գալ դեռևս 2016 թվականից, ինչից հետո «Մանչեսթեր Սիթին» 2017 թվականի ամռանը 1․7 մլն եվրոյի դիմաց գնեց նրա տրանսֆերը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023