Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Օսասունան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Էլչեին»։ Հանդիպումից հետո Պամպլոնան ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները հատուկ միջանցք են բացել գլխավոր մրցավար Անտոնիո Մատեո Լաոսի համար։ Նշենք, որ 46-ամյա մրցավարը վերջին մրցաշրջանն է անցկացնում Լա լիգայում և պատրաստվում է ավարտել կարիերան։ Ավելացնենք, որ Մատեո Լաոսը հանդիպումից հետո իր քարտերը տվել է «Օսասունայի» […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Խետաֆեի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «արքայական» ակումբին հաղթանակ պարգևեց 70-րդ րոպեին Մարկո Ասենսիոյի խփած գեղեցիկ գոլը։ Այսպիսով, Կառլո Անչելոտիի թիմը հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո «սերուցքայինները» վաստակեցին 71 միավոր և բարձրացան 2-րդ հորիզոնական։ «Խետաֆեն», 34 միավորով, 18-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ընթացիկ մրցաշրջանից հետո հեռանալու է ակումբից։ Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, որը չի երկարաձգվելու։ Նշենք, որ Բուսկետսը «բլաուգրանայի» սան է, որի կազմում հանդես էր գալիս 2008 թվականից` անցկացրած 719 խաղում դառնալով 18 գոլի և 45 գոլային փոխանցման հեղիմակ։ Իսպանացի կիսապաշտպանը «Բարսելոնայի» […]
Ավելին
Իսպանիայի գավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 2:1 հաշվով հաղթեց «Օսասունային»` 20-րդ անգամ տիրանալով բաղձալի գավաթին։ Արդեն հանդիպման 2-րդ րոպեին «արքայական» ակումբի վինգեր Վինիսիուսը ձախ եզրով հիասքանչ անցում ձեռնարկեց և գոլային փոխանցում կատարեց Ռոդրիգոյին, ով էլ բացեց հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի գավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» մրցեց «Օսասունայի» դեմ։ Կողմերի միջև բավական համառ պայքար ծավալվեց, որն ավարտվեց «արքայական» ակումբի հաղթանակով 2:1 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ «սերուցքայինների» հարձակվող Ռոդրիգոն, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։ «Օսասունայի» միակ գոլը խփեց Լուկաս Տորոն։ Այսպիսով, «Ռեալ Մադրիդը» հոբելյանական` 20-րդ անգամ դարձավ Իսպանիայի գավաթակիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի գավաթի եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» Սևիլիայի «Էստադիո դե լա Կարտուխա» մարզադաշտում կմրցի «Օսասունայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» ֆուտբոլային գծով տնօրեն Մատեու Ալեմանին սույն թվականի հունիսի 30-ից հետո լքելու է զբաղեցրած պաշտոնը։ Ըստ Fox Sports-ի լրագրող Վերոնիկա Բրունատիի տեղեկությունների` 60-ամյա ֆունկցիոները դեմ է Լեո Մեսսիի «Բարսելոնա» վերադարձին։ Աղբյուրի փոխանցմամբ` Մեսսիին վերադարձնելու հարցում Ալեմանին չի կիսում «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտայի գաղափարները, քանի որ ցանկանում է երիտասարդացնել թիմի կազմը։ Բացի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» Սան Սեբաստիանում հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «արքայական» ակումբը բավական անհաջող հանդիպում անցկացրեց և պարտվեց 0:2 հաշվով։ Բասկյան ակումբին հաղթանակ պարգևեցին Տակեֆուսա Կուբոյի և Անդեր Բարենեչեայի խփած գոլերը։ Այս հաղթանակից հետո Իմանոլ Ալգուասիլի թիմը վաստակեց 61 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ «Սերուցքայինները», 68 […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Օսասունային»։ «Բլաուգրանան» Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում արդեն 11-րդ անգամ է մրցակիցներին հաղթում 1:0 հաշվով։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, «կապտանռնագույնները» կրկնել են «Վալենսիայի» (1988/89), «Ատլետիկո Մադրիդի» (2017/18) և «Սևիլիայի» (2020/21) ցուցանիշը, որոնք նույնպես մեկ մրցաշրջանի ընթացքում 11 անգամ մրցակիցների նկատմամբ առավելության են հասել 1:0 […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Օսասունայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. «բալուգրանային» հաղթանակ պարգևեց 85-րդ րոպեին Ժորդի Ալբայի խփած միակ գոլը։ Նշենք, որ Պամպլոնայից ժամանած հյուրերը 27-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով. վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Խորխե Էրանդոն։ Այսպիսով, «Բարսելոնան» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց […]
Ավելին
1 47 48 49 50 51 172

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023