Ատլետիկոն կրկին ձախողվեց` պարտվելով նաև Սևիլիային 🎥

Ատլետիկոն կրկին ձախողվեց` պարտվելով նաև Սևիլիային 🎥

12/02/2024 - 00:30

Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Սևիլիայի» դեմ։

«Հնդկացիները» կրկին ձախողվեցին` պարտվելով 0:1 հաշվով։

Դիեգո Սիմեոնեի թիմն Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում օրեր առաջ նույն հաշվով պարտվել էր նաև «Ատլետիկ Բիլբաոյին»

«Սևիլիային» հաղթանակ պարգևեց 15-րդ րոպեին Այզեկ Ռոմերոյի խփած միակ գոլը։

Այս հաղթանակից հետո անդալուսական ակումբը վաստակեց 23 միավոր և բարձրացավ 15-րդ հորիզոնական։

Մադրիդյան ակումբը, 48 միավորով, 4-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023