Ռեալը լուրջ կորուստ ունի Ժիրոնայի դեմ խաղից առաջ

Ռեալը լուրջ կորուստ ունի Ժիրոնայի դեմ խաղից առաջ

10/02/2024 - 16:33

Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կմրցի «Ժիրոնայի» դեմ։

«Արքայական» ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ վնասվածքի պատճառով այդ հանդիպումը բաց կթողնի կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը։

Փետրվարի 10-ին 30-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել և պարզվել, որ ձախ ազդրի վնասվածք ունի։

Ֆուտբոլիստի ապքաինման ժամկետի մասին տեղեկություն չի հաղորդվում։

Հավելենք, որ «Ռեալ» – «Ժիրոնա» հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին` Երևանի ժամանակով 21:30-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023