Իսպանական Լա լիգայի շրջանակում կայացավ դեռևս 1-ին տուրից հետաձգված «Ռեալ Մադրիդ» – «Խետաֆե» հանդիպումը։ Այս խաղը պետք է կայանար դեռևս 2020 թվականի սեպտեմբերին, սակայն, քանի որ «արքայական» ակումբը նախորդ տարվա օգոստոսին մասնակցում էր Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության փլեյ-օֆֆ փուլին, «Ռեալին» լրացուցիչ հանգստի հնարավորություն տրվեց։ Խաղն սկսվեց տանտերերի տարածքային առավելությամբ։ «Սերուցքայինները» հենց խաղասկզբից տիրեցին գնդակին և […]
Ավելին
«Սևիլիայի» կենտրոնական հարձակվող Յուսեֆ Էն-Նասիրին ճանաչվել է իսպանական Լա լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Նախորդ ամսվա կտրվածքով 23-ամյա մարոկացին մասնակցել է 6 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ՝ այդ թվում երկու անգամ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Իսպանական Լա լիգայի գլխավոր ռմբարկուների ցուցակում Էն-Նասիրին Լեո Մեսսիի հետ միասին կիսում է երկրորդ հորիզոնականը․ երկու ֆուտբոլիստներն էլ իրենց ակտիվում […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մարդիդը» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Սելտայի» դիմադրությունը․ գրանցվեց 2։2 հաշիվը։ Չնայած կորցրած միավորներին՝ մադրիդյան ակումբի կազմում հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Լուիս Սուարեսը, ով դարձավ դուբլի հեղինակ։ Ուրուգվայցի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում դարձել է արդեն 16 գոլի հեղինակ՝ վստահորեն գլխավորելով լավագույն ռմբարկուների […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» Մադրիդում ընդունեց «Սելտային»։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ Վիգոն ներկայացնող ակումբը 13-րդ րոպեին Սանտի Մինայի ջանքերով բացեց խաղի հաշիվը՝ եզրափակելով Ուգո Մալյոյի փոխանցումը։ Առաջին կեսում Դիգեո Սիմեոնեի սաներն առանձնապես ակտիվ չէին, սակայն նախքան ընդմիջման գնալը նրանց հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ 45-րդ րոպեին «Վանդա Մետրոպոլիտանո» […]
Ավելին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ մտադիր չէ հեռանալ «Արքայական» ակումբի ղեկից։ «Ես չգիտեմ, թե ինչ կկատարվի, սակայն մենք արժանի ենք ավարտել մրցաշրջանն այս կազմով։ Մարդիկ խոսում են մարզչի փոփոխությունից և այլն, բայց իմ բախտը բերել է․ ես նման բաներ չգիտեմ։ Եթե անգամ մարդիկ ցանկանան, որ ես հեռանամ, միևնույնն […]
Ավելին
Ինչպես հաղորդում է Diario Sport-ը «Բարսելոնայի» կիսապաշտպան Անսումանե Ֆաթին խաղադաշտ կվերադառնա ավելի ուշ քան կանխատեսել էին բժիշկները։ Ենթադրվում էր, որ Ֆաթին խաղադաշտ կվերադառնա հունվարի վերջին, սակայն 18-ամյա ֆուտբոլիստը կրկին ցավեր է ունեցել ծնկի հատվածում, երբ սկսել է ավելի ինտենսիվ մարզվել։ Իսպանացին հայտնել է բժիշկներին ծնկի ցավի մասին, իսկ բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ ծնկի […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս գերդրամատիկ պայքարում լրացուցիչ ժանանակում 5։3 հաշվով կոտրեց «Գրանադայի» դիմադրությունը։ Կատալոնական ակումբի եզրային պաշտպան Սերժի Ռոբերտոն, ով վերջերս էր ապաքինվել ինչպես վնասվածքից, այնպես էլ կորոնավիրուսից, այդ հանդիպումը սկսեց մեկնարկային րոպեներից, սակայն մինչ խաղին մասնակցելը 28-ամյա պաշտպանն «արկածների» միջով է անցել։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, […]
Ավելին
Ներկայացնում ենք, Interfootball.am-ի վարկածով, հունվարի 28-ից փետրվարի 3-ը խփված թոփ-10 գոլերը։ Նախորդ շաբաթ Interfootball-ի Telegram-ի ալիքում անցկացված քվեարկության արդյունքում՝ մեր ընթերցողները լավագույն գոլ ճանաչվեցին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի՝ «Լիվերպուլի» դարպասը խփած գնդակը։ Անցնող շաբաթվա լավագույն գոլը կրկին կորոշվի Interfootball-ի Telegram-ի ալիքում անցկացվող քվեարկության միջոցով, որին կարող եք միանալ հետևյալ հղումով․ https://t.me/Interfootball_am։ Ըստ Interfootball.am-ի՝ անցնող […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը բուժվել է կորոնավիրուսից։ Բանն այն է, որ հունվարի 22-ին ֆրանսիացի մարզիչը կորոնավիրուսի թեստ էր հանձնել, որի պատասխանը դրական է եղել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 48-ամյա մասնագետը այսօր՝ փետրվարի 2-ին, ինքնամեկուսացումից հետո առաջին անգամ ներկա է գտնվել «սերուցքայինների» մարզմանը։ «Արքայական» ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հունվարի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկային րոպեներից կատալոնական ակումբը նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը, և առաջին 15 րոպեների ընթացքում առաջատար Լեո Մեսսին երկու վտանգավոր հարվածներով սպառնաց Ունայի Սիմոնի դարպասին, սակայն դրանք գոլով չավարտվեցին։ Մեսսիի աստեղային պահը եկավ 20-րդ րոպեին, երբ կատալոնական ակումբը տուգանային հարվածի […]
Ավելին
1 42 43 44 45 46 67

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023