Ռոդրիգո Դե Պաուլի հիանալի վիճակագրությունը Բրազիլիայի դեմ խաղում

Ռոդրիգո Դե Պաուլի հիանալի վիճակագրությունը Բրազիլիայի դեմ խաղում

11/07/2021 - 11:56

Կոպա Ամերիկա-2021-ի եզրափակիչ հանդիպման շրջանակում Արգենտինայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Բրազիլիային` տիրանալով բաղձալի գավաթին։

«Ալբիսելեստեի» կազմում հիանալի հանդիպում անցկացրեց 27-ամյա կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլը։

Squawka Footall-ն առանձնացրել և ներկայացրել է Դե Պաուլի գրանցած տպավորիչ ցուցանիշները.

  • 100% հարվածների ճշգրտություն
  • 58 գնդակի հպում
  • 11 անգամ հաղթել է մենապայքարներում
  • 6 անգամ մրցակիցները կանոնների խախտում են տվել նրա նկատմամբ
  • 4 անգամ խլել է գնդակը
  • 1 անգամ կասեցրել է մրցակցի գրոհը
  • 1 անգամ ստեղծել է իրական գոլային պահ
  • կատարել է 1 գոլային փոխանցում

Հավելենք` արդեն հայտնի է, որ «Ուդինեզեի» կիսապաշտպանը կարիերան շարունակելու է Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում։

Ավելի վաղ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացրել է, որ «հնդկացիները» Դե Պաուլի տրանսֆերի դիմաց «Ուդինեզեին» վճարելու են 35 մլն եվրո, իսկ ինքը` ֆուտբոլիստը, նոր ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր։

Գործարքը կայացած է, որի մասին կհայտարարվի շուտով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023