Բարսան ու Ատլետիկոն փոխանակում են պատրաստում. բանակցություններում առաջընթաց կա

Բարսան ու Ատլետիկոն փոխանակում են պատրաստում. բանակցություններում առաջընթաց կա

14/07/2021 - 13:58

«Բարսելոնան» ու «Ատլետիկո Մադրիդը» պատրաստվում են փոխանակում իրականացնել, որի շուրջ բանակցություններ են վարում։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, խոսքը Անտուան Գրիզմանի և Սաուլ Նիգեսի ակումբային գրանցումների փոխման մասին է։

Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը գիտակցում են, որ հեշտ ընթացք չի սպասվում իրենց, սակայն այն իրավիճակը, որում հայտնվել են երկու ֆուտբոլիստներն էլ, չի բացառում հաջող գործարք իրականացնել։

«Բարսելոնայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը բարձր են գնահատում Անտուան Գրիզմանի դերն ակումբում, սակայն ֆինանսական խնդիրները «բլաուգրանասին» ստիպում են մտածել նրան վաճառելու մասին։ Սերխիո Ագուերոյի և Մեմֆիս Դեպայի տրանսֆերներից հետո 30-ամյա հարձակվողի նշանակությունը զգալիորեն թուլացել է «Բարսելոնայում»։ Ագուերոյի հետ պայմանագիր են կնքել Լեո Մեսսիին թիմում պահելու համար, իսկ Դեպայը շատ էր ցանկանում աշխատել «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ, այդ պատճառով էլ բացառված չէ, որ եթե Գրիզմանը չլքի կատալոնացիների շարքերը, ապա, ամենայն հավանականությամբ, կդառնա ռոտացիայի ֆուտբոլիստ։

Բացի դրանից, արդեն նշեցինք, որ «Բարսելոնան» լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, և եթե ակումբը չնվազեցնի իր աշխատավարձի բնուջեն, ապա լուրջ խնդիրեր կարող է ունենալ Լեո Մեսսիի պայմանագրի գրանցման հարցում։

Ինքը` Գրզիշանը հստակ դիրքորոշում ունի. կա՛մ նա մնում է «Բարսելոնայում», կա՛մ էլ վերադառնում է Մադրիդ` «Ատլետիկո»։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին», սակայն նրան «Ատլետիկո» վերադառնալու տարբերակն ավելի է դուր գալիս։

Ինչ վերաբերում է Սաուլին, ապա իսպանացի կիսապաշտպանը ոչ միայն «Ատլետիկոյում» է կորցրել իր տեղը մեկնարկային կազմում, այլև սկսել է չհրավիրվել Իսպանիայի հավաքական` բաց թողնելով Եվրո-2020, այդ պատճառով էլ նրան հետաքրքրում է «Բարսելոնա» տեղափոխության տարբերակը։

Հաղորդվում է, որ կոմղերն արդեն տևական ժամանակ է բանակցում այդ փոխանակման համար և հուսով են, որ գործարքը հաջողությամբ կավարվի, սակայն, ինչպես և սպասվում էր, բանակցությունները ձգձգվում են, քանի որ «Բարսելոնան» Գրիզմանի դիմաց ցանկանում է նաև գումար ստանալ կամ էլ ևս մեկ ֆուտբոլիստ։

Սակայն, այդ ձգձգումը չպետք է խանգարի տրանսֆերի իրականացմանը, քանի որ կողմերի բանակցություններում արդեն առաջընթաց կա։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023