Ատլետիկոն սուպեր փոխանակում է առաջարկել Սիթիին

Ատլետիկոն սուպեր փոխանակում է առաջարկել Սիթիին

10/06/2021 - 10:41

«Ատլետիկո Մադրիդն» ու «Մանչեսթեր Սիթին» քննարկում են խոշոր փոխանակում իրականացնելու տարբերակը։

Ինչպես տեղեկացնում է The Times-ը, մադրիդյան ակումբը «քաղաքաբնակներին» առաջարկել է Սաուլ Նիգեսին փոխանակել Բերնարդու Սիլվայի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` հավանական փոխանակումը, հնարավոր է, ձևակերպվի որպես երկու առանձին տրանսֆեր, ինչն ակումբներին կօգնի ֆինանսական fair-play-ի տեսանկյունից։

Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հայտնում է, որ Սաուլը, հնարավոր է, հեռանա մադրիդյան ակումբից։ «Բավարիան» ու «Չելսին» հետաքրքրված են 26-ամյա կիսապաշտպանի ծառայություններով, սակայն «հնդկացիները» Սաուլի վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական առաջարկ չեն ստացել։

Հատկանշական է, որ «Ատլետիկոն» իր ֆուտբոլիստին գնահատում է 70 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023