Կուրտուա. «Մի շարք մրցավարական որոշումներ Ռեալի համար չեմպիոնություն արժեցավ»

Կուրտուա. «Մի շարք մրցավարական որոշումներ Ռեալի համար չեմպիոնություն արժեցավ»

07/06/2021 - 11:02

«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է իր թիմի` ավարտված մրցաշրջանի մրցելույթները.

«Ավելի հավանական էր, որ «Ատլետիկոն» կհաղթեր առաջնությունը, քան մենք, քանի որ նրանք երկար ժամանակ գլխավորում էին մրցաշարային աղյուսակը։ Մի շարք մրցավարական որոշումներ եղան, որոնք «Ռեալի» համար չեմպիոնական տիտղոս արժեցան։

Իհարկե, մենք հիասթափված էինք, որ չդարձանք չեմպիոն, սակայն այդպիսին է ֆուտբոլը։ Մրցաշրջանի երկրորդ հատվածը շատ լավ անցկացրինք` կարևոր խաղերում դրսևորելով մեզ հիանալի։ Ձախողումներ եղան ավելի թույլ ակումբների դեմ խաղերում։

«Չելսիի» դեմ խաղերում էլ բախտը որոշակիորեն մեզնից երես էր թեքել, քանի որ ունեինք բազմաթիվ վնասվածք ստացած և կորոնավիրուսի դրական թեստ հանձնած մի շարք ֆուտբոլիստներ, սակայն պետք է խոստովանել, որ լոնդոնցիները դիմակայության պատասխան խաղում ավելի ուժեղ էին մեզնից, իսկ հետագայում նրանք հաղթեցին մրցաշարը, ինչը ցույց է տալիս նրանց իրական ուժը Տուխելի` ակումբը գլխավորելուց հետո»,- եզրափակել է բելգիացի դարպասապահը, ում խոսքերը մեջբերում է Ace Football-ը։

Հիշեցնենք, որ Լա լիգայի ավարտված մրցաշրջանում «Ռեալը» առաջնությունը եզրափակել է 2-րդ հորիզոնականում` չեմպիոն դարձած «Ատլետիկոյին» զիջելով ընդամենը 2 միավոր, իսկ Չեմպիոնների լիգայի շրջանակում հասել է մինչև կիսաեզրափակիչ, սակայն երկու խաղեր արդյունքում 1:3 հաշվով զիջել է «Չելսիին»։

Ինչ վերաբերում է Տիբո Կուրտուային, ապա նա բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 51 հանդիպում` 21 անգամ դարպասը պահելով անառիկ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023