Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Բոլոնիայի» դեմ։ Թուրինյան ակումբը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Բոլոնիայի» դարպասը՝ տանելով հեշտ հաղթանակ։ Չնայած խփած ընդամենը երկու գնդակին, «բյանկոներիները» հանդիպման մեծ մասում տիրում էին նախաձեռնությանը և կարող էին ավելի շատ գնդակներ խփել։ «Յուվենտուսին» հաղթանակ պարգևեցին Արթուրի և Վեսթոն Մակենիի խփած […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմում մրցեց «Սպեցիայի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից «գայլերը» տիրեցին նախաձեռնությանը և 17-րդ րոպեին Բորխա Մայորալի գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։ «Սպեցիայի» ֆուտբոլիստներն էլ ողջ առաջին կեսի ընթացքում ընդամենը մեկ անգամ հարվածեցին Պաու Լոպեսի դարպասի ուղղությամբ, որն էլ 24-րդ րոպեին վերածվեց գոլի․ այն գրանցվեց Ռոբերտո Պիկոլիի անվան դիմաց։ Հռոմեական […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում «Ռոման» հունվարի 23-ին սեփական հարկի տակ մրցելու է «Սպեցիայի» դեմ։ Հանդիպումից մեկ օր առաջ հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու վերոնշյալ հանդիպմանը։ Ցուցակից բացակայում է հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հանդիպմանը հայտավորված են հետևյալ ֆուտբոլիստները․ Պարզվում է՝ 32-ամյա հայ կիսապաշտպանը մկանայաին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Պարմայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Միլանի» պաշտպան Անդրեա Կոնտիին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալությունը նախատեսված է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչից հետո «Պարման» 7 մլն եվրոյի դիմաց կգնի Կոնտիի ամբողջական տրանսֆերային իրավունքները։ Ավելիվ վաղ իտալացի լրագրող Ջիանլուկա դի Մարցիոն իր կայքում հայտնել էր, որ 26-ամյա պաշտպանի վարձակալության ավարտից հետո կողմերը 4 տարվա պայմանագիր […]
Ավելին
Հունվարի 21-ին Ռեջո-նել-Էմիլիայի «Մապեյ-Չիտա դել Տրիկոլորե» մարզադաշտում կկայանա Իտալիայի Սուպեր գավաթի 2020/21 մրցարջանի հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն Ա սերիայի գործող չեմպիոն «Յուվենտուսն» և Իտալիայի գործող գավաթակիր «Նապոլին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Շանթ» հեռուստաընկերության եթերով։ Հանդիպումն առցանց տարբերակով կարող եք դիտել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 2։4 հաշվով զիջել է «Սպեցիային»՝ լքելով պայքարը։ Եթե նույնիսկ հռոմեական ակումբի ֆուտբոլիստները կարողանային հաղթել և շարունակել պայքարը, միևնույնն է, «Ռոմային» պարտություն էին գրացնելու։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է La Gazetta delo Sport-ը, «գայլերին» տեխնիկական պարտություն է սպառնում, քանի որ ակումբի գլխավոր մարզիչ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Տորինոյի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Դավիդե Նիկոլան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ 47-ամյա մասնագետը մինչ այժմ մարզել է «Լումեզաենեն» (2010-2012թթ․), «Լիվոռնոն» (2012-2014թթ․, 2014թ․ ապրիլ-հունիս), «Բարին» (2014թ նոյեմբեր – 2015թ․) «Կրոտոնեն» (2016-2017թթ․) «Ուդինեզեն» (2018-2019թթ․), ինչպես նաև «Ջենոան» (2019թ․ դեկտեմբեր – 2020թ․ օգոստոս)։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի վերջին խաղում առաջնության առաջատար «Միլանը» հյուրընկալվելիս 0։2 հաշվով հաղթեց «Կալյարիին» ։ Հանդիպման հերոսը 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչն էր, ով ոչ միայն դարձավ դուբլի հեղինակ, այլև որոշ դրվագներում անչափ գեղեցիկ տեխնիկա ցուցադրեց։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ շվեդ հարձակվողը հանդիպման առաջին խաղակեսում «ռոսոներիների» գրոհներից մեկի ժամանակ գնդակը կասեցնում է, սպասում է […]
Ավելին
Ավարտվեց իտալական Ա սերիայի 18-րդ տուրը, որի վերջին հանդիպման շրջանակում «Կալյարին» սեփական հարկի տակ ընդունեց առաջնության առաջատար «Միլանին»։ Հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ․ 6-րդ րոպեին սարդինական ակումբի եզրային պաշտպան Հարալամբոս Լիկոյանիսը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Զլատան Իրբահիմովիչի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Ռոզարիո Աբիսոն 11-մետրանոց հարված նշանակեց, որն անվրեպ իրացրեց հենց տուժողը։ […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք «Տորինոյի» պաշտոնական կայքէջից ակումբը հեռացրեց Մարկո Ջամպաոլոյին գլխավոր մարզչի պաշտոնից։ Ակումբի ղեկավարությունը 53-ամյա մասնագետին հեռացնելու որոշում է կայացրել Ա սերիայի 18-րդ տուրում սեփական հարկի տակ «Սպեցիայի» դեմ խաղում գոլազուրկ ոչ-ոքի խաղալուց հետո։ Ընդ որում՝ հարկ է նշել, որ խաղի 8-րդ րոպեից սկսած հյուրերը 10 հոգով էին խաղում։ Football Italia-ի տեղեկություններով, թուրինյան ակումբի […]
Ավելին
1 74 75 76 77 78 112

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023