Ռոման  հաղթեց Սպեցիային` բարձրանալով եվրագավաթային գոտի🎥

Ռոման հաղթեց Սպեցիային` բարձրանալով եվրագավաթային գոտի🎥

14/12/2021 - 01:41

Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Սպեցիայի» դեմ։

Հանդիպումը հիմնականում անցավ փոխնիփոխ գրոհների ներքո, սակայն «գայլերը» կարողացան երկու անգամ հիանալի խաղարկել անկյունայինը` հաղթելով 2:0 հաշվով։

Ժոզե Մոուրինիոյի թիմի գոլերը խփեցին կենտրոնական պաշտպաններ Քրիս Սմոլինգն ու Ռոջեր Իբանյեսը։

Այս հաղթանակից հետո հռոմեական ակումբը վաստակեց 28 միավոր և բարձրացավ եվրագավաթային ուղեգիր տվող 6-րդ հորիզոնական։

«Սպեցիան», 12 միավորով, 17-րդն է։

Նշենք, որ «Ռոմայի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023