Հայաստանի ազգային հավաքականի աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կլինի հույների դեմ խաղում հավաքականի ավագը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։ «Առաջնորդվել ենք նախ փորձառությամբ, և հետո հասկացա, որ իսկական առաջատարի հատկանիշներ ունի Հովհաննեսը»,- ասել է Աբրահամ Խաշմանյանը: Հիշեցնենք, որ հավաքականի հիմնական ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի հանդիպումը։
Ավելին
Երեկ՝ նոյեմբերի 14-ի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և Հովհաննես Համբարձումյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Ներկայացնում ենք մամլո ասուլիսի ամբողջական տեսանյութը, որը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Ավելին
Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այցելել է  ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հետևել է Հայաստանի հավաքականի մարզմանը և հանդիպել ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ։ ՀՖՖ պաշտոնական կայքը տեսանյութ է պատրաստել Արթուր Վանեցյանի այցի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը չի կարող օգնել հավաքականին առաջիկա երկու հանդիպումներին։ Հայաստանի ազգային հավաքականի՝ նոյեմբերի 11-ին կայացած առաջին մարզումից հետո Գևորգ Ղազարյանը թեթև ցավեր էր զգացել ծնկի հատվածում: Այդուհանդերձ, Ղազարյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, ևս մասնակցեց մարզմանը, որից հետո ցավը կրկին իրենց զգացնել տվեց: Նախնական հետազոտության արդյունքում […]
Ավելին
ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի վերջին՝ Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին պատրաստվելու նպատակով Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ նոյեմբերի 11-ին, սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Արդեն հայտնի է նաև Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբը Հայաստանի ազգային հավաքականում: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պոշոնական կայքը, գլխավոր մարզչին կօգնեն Արա Նիգոյանը, Աշոտ Գրիգորյանը և Երվանդ Սուքիասյանը, դարպասապահների մարզիչ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում սկսել է նախապատրաստվել ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներին։ Այսօր հավաքականն իր առաջին մարզումն է անցկացրել Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մարզումը հիմնականում կրել է վերականգնողական բնույթ։ Թեթև վարժություններից հետո ազգային ընտրանին անցկացրել է նաև երկկողմանի խաղ։ Մարզմանը մասնակցում […]
Ավելին
Դանիական Սուպեր լիգայի 16-րդ տուրում «Հոբրոն» սեփական հարկի տակ ընդունել էր «Նորշելանդին»։ Խաղն ավարտվել է 2։2 հաշվով։ Տանտերերի կազմում խաղին մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը։ 90+5-րդ րոպեին «Հոբրոն» վաստակել է 11 մետրանոց հարվածի իրավունք, որն էլ անվրեպ իրացրել է հենց Էդգարը՝ փրկելով իր թիմին պարտությունից։
Ավելին
Նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ և 10-րդ տուրերի հանդիպումները՝ նախ Երևանում ընդունելով Հունաստանի հավաքականին, ապա հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզահավաքը նախատեսվել է նոյեմբերի 11-ից 16-ը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրավիրել է 24 ֆուտբոլիստի. Դարպասապահներ Արամ Հայրապետյան, «Ուրարտու»  […]
Ավելին
Ըստ RomaNews-ի՝ Հայաստանի ազգային հավաքականի և հռոմեական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Միխիթարյանն, ով դեռևս ապաքինվում է վնասվածքից, խաղադաշտ կվերադառնա միայն նոյեմբերի վերջին։ Այսպիսով, ստացվում է, որ Մխիթարյանը չի մասնակցի նաև ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներին, որոնք տեղի կունենան նոյեմբերի 15-ին և 18-ին Հունաստանի և Իտալիայի հավաքականների դեմ համապատասխանաբար։ Սպասվում էր, մեր կիսապաշտպանը խաղադաշտ կվերադառնա […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում.  «Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում […]
Ավելին
1 143 144 145 146 147 151

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026