Հենոն բաց նամակ է ուղարկել մի շարք երկրների նախագահների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին

Հենոն բաց նամակ է ուղարկել մի շարք երկրների նախագահների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին

07/10/2020 - 00:21

Հայաստանի ազգային հավքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին․

«Ես պրոֆեսիոնալ մարզիկ եմ, ով Հայաստանը հպարտորեն ներկայացնում է միջազգային ասպարեզում և այսօր այս նամակը գրում եմ ծանր սրտով։

Քանի որ ողջ աշխարհն ականատես է լինում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող աննախադեպ և աղետալի պատերազմին, թույլ տվեք, որպեսզի արտահայտեմ խորին անհանգստությունս և ասել, որ հայրենիքս վտանգի մեջ է։

Մինչև պատերազմը թևակոխում է երկրորդ շաբաթ, իմ հայրենի Հայաստանն ու Արցախը պաշտպանում են իրենց ագրեսոր երկրներից՝ ազգ լինելու մեր իրավունքի, մեր պատմական հողերի վրա գտնվելու և մեր աշխարհահռչակ քրիստոնեական արժեքները պահպանելու համար։

Ցավալի է տեսնել, թե ինչպես է ադրբեջանական բանակը նշանառության տակ վերցնում Ստեփանակերտի և այլ բնակավայրերի դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ և քաղաքացիական շինություններ։

Հրիթռային զենքերը հաճախ կիրառվել են խաղաղ բնակչության ուղղությամբ՝ պատճառելով զոհեր և ավելի շատ վիրավորներ, որոնց կյանքն ու ճակատագիրն արդեն խեղվել է։ Այդ ամենը ռազմական հանցագործություն է։ Հրավիրում եմ ձեր ուշադրությունը, որ Արցախում ծավալվող ներկայիս գործողությունները հումանիտար աղետ է։

Բացի դրանից, այդ աղետալի իրադարձությունները տեղի են ունենում արտաքին տարածաշրջանային և օտարերկրացի վարձկանների միջամտությամբ։ Այդ ուժերը մոտեցել են Ռուսաստանի Դաշնության և Եվրոպական միության սահմաններին, ինչը վտանգներ է ստեղծում նաև ձեր երկրների համար։ Հայաստանն ու Արցախը իրենց պայքարն ահաբեկչության դեմ միայնակ են վարում։

Որպես Հայաստանի Հանրապետության պատմական դաշնակիցներ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ դուք Ադբրեջանին կարող եք անմիջապես պարտադրել դադարեցնել այս ավերիչ պատերազմը։

Մեր երիտասարդները ազգի ապագան կառուցելու փոխարեն զոհվում են առաջնագծում և ձեռք են բերում անբուժելի հիվանդություններ։ Ի խորոց սրտի հրավիրում եմ ձեր ուշադրությունը՝ օգտագործելու ձեր ողջ ներուժը՝ կանխելու մարդկային այս աղետը և կողմերին բերելու խաղաղ բանակցային փուլ։

Հարգանքով՝ Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» ֆուտբոլիստ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյան»,- նշված է հայազգի բաց նամակում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից սկած արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով ռազմական գործողություններ են սկսվել։

A Call for Action & Peace 🙏🏼 #OSCE #VladimirPutin #EmmanuelMacron #DonaldTrump #PeaceForArmenians #PeaceForArmenia

Gepostet von Henrikh Mkhitaryan am Dienstag, 6. Oktober 2020
# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023