«Ինտերն» ավարտեց միջմրցաշրջանային հատվածն ու վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց` Պեսկարայի «Ադրիատիկո» մարզադաշտում մրցելով «Վիլյառեալի» դեմ։ Բավական գոլառատ խաղում «դեդին սուզանավը» հաղթեց 4:2 հաշվով։ Ունայի Էմերիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալֆոնսո Պեդրասան, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆրանսիս Կոկլենն ու Նիկոլաս Ջեքսոնը, իսկ «ներաձուրիների» կազմից աչքի ընկան Ռոմելու Լուկակուն և Դանիլո Դ’Ամբրոզիոն։ Նշենք, որ միլանյան […]
Ավելին
«Ինտերը» շարունակում է պատրաստվել 2022/23 մրցաշրջանին` օգոստոսի 3-ին մարզումային հանդիպում անցկացնելով Իտալիայի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Պերգոկրեմա» ակումբի դեմ։ «Ներաձուրիներն» ամբողջությամբ գերազանցեցին մրցակցին` հաղթելով 8:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դանիլո Դ’Ամբրոզիոն, Էդին Ջեկոն, Ռոբերտո Գալյարդինին, Ռոմելու Լուկակուն ու Հական Չալհանօղլուն, մեկ գնդակ էլ, որպես ինքնագոլ, […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հույսեր չի կապում ակումբի աջ պաշտպան Ալվարո Օդրիոսոլայի և կենտրոնական հարձակվող Մարիանո Դիասի հետ։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 63-ամյա մասնագետը ցանկանում է` ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ երկու ֆուտբոլիստներն էլ հեռանան «արքայական» ակումբից։ «Ռեալի» ոչ մի խաղացող թիմի նախամրցաշրջանային շրջագայության ընթացքում ավելի քիչ խաղաժամանակ չի ստացել, քան Օդրիոսոլան և […]
Ավելին
«Ինտերը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպում անցկացրեց ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լանսի» դեմ։ Հանդիպման մեծ մասում մրցակիցները չէին կարողանում գտնել հակառակորդ թիմի դարպասը տանող ճանապարհը, և թվում էր` կողմերը խաղը կավարտեն 0:0 հաշվով, սակայն 90-րդ րոպեին «Լանսը» հաղթանակ կորզեց. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Լեո Օպենդան։ Հավելենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց […]
Ավելին
«Յուվենտուսը» կենտրոնական պաշտպան Մաթիյս դե Լիխտի` «Բավարիա» տեղափոխությունից հետո այժմ աշխատում է նրան փոխարինելու ուղղությամբ։ Ինչպես տեղեցնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «բյանկոներիների» տրանսֆերային գլխավոր նպատակը «Տորինոյի» ֆուտբոլիստ Գլեյսոն Բրեմերին ձեռք բերելն է։ Այդուհանդերձ, բրազիլացի պաշտպանի տրանսֆերի հարցում «ծեր սենյորան» լուրջ մրցակից ունի` ի դեմս «Ինտերի», որն արդեն ամիսներ շարունակ փորձում է ավարտին հասցնել այդ գործարքը։ […]
Ավելին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել` ցույց տալով, որ իր ուսին դաջել է Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի գավաթները։ Դրանից առաջ էլ «Յուրահատուկը» ևս մեկ գրառում էր կատարել` բացատրելով, թե ինչու է նման որոշում կայացրել։ «Հռոմեական հանրության ուրախությունը դրդեց ինձ գնալ այս քայլին։ Այդ ժամանակ ես մտածեցի ինչ-որ […]
Ավելին
«Ինտերը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու Իտալիայի Ֆերարա քաղաքի «Պաոլո Մացա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց «Մոնակոյի» դեմ։ Մոնեգասկյան ակումբը բավական ատիվ մեկնարկեց հանդիպումն ու շատ արագ երկու գնդակի առավելություն ստացավ. 7-րդ ու 30-րդ րոպեների ընթացքում աչքի ընկան համապատասխանաբար Ալեքսանդր Գոլովինն ու Վիսամ Բեն Եդերը։ Նախքան ընդմիջման գնալը «ներաձուրիները» մեկ գնդակ հետ բերեցին. 42-րդ րոպեին անկնունայինի […]
Ավելին
«Ինտերը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպում կանցկացնի «Մոնակոյի» հետ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Ինտերը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպում անցկացրեց շվեյցարական Սուպերլիգան ներկայացնող «Լուգանոյի» հետ։ «Ներաձուրիները» վստահ հանդիպում անցկացրին` հաղթելով 4:1 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դանիլո Դ’Ամբրոզիոն ու Խոակին Կոռեան։ Նշենք, որ միլանյան ակումբի կազմում նորամուտը նշեց թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցեց առաջին խաղակեսին։ Հավելենք, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» մամուլի ծառայությունը, ակումբի նորեկ Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա «22» խաղահամարի ներքո։ Հայազգի կիսապաշտպանը նախկինում «22» համարով խաղացել է նաև «Փյունիկի», «Մետալուրգ Դոնեցկի», «Շախտյոր Դոնեցկի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Հավելենք, որ ժամանակին «ներաձուրիների» կազմում «22» համարի մարզաշապիկը կրել են նաև Արթուրո Վիդալը, Ադեմ Լյայիչը, Դոդոն, Դիեգո Միլիտոն, Պաոլո Օրլանդոնին, Մարկո Բալոտան, Սեբաստիան […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023