Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակում Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հոլշտայն Քիլ» ակումբը սեփական հարկի տակ ընդունեց «Բավարիային»։ Թվում էր՝ խաղում կա ակնհայտ ֆավորիտ, սակայն կարգով ավելի ցածր ակումբն ընդհանրապես համաձայն չէր այս սցենարի հետ։ Կողմերն առաջին խաղակեսում փոխանակվեցին խփած մեկական գոլով։ Նախ 14-րդ րոպեին մյունխենյան ակումբին առաջ մղեց Սերժ Գնաբրին, ապա 37-րդ րոպեին Ֆին Բարտելսը […]
Ավելին
Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակում «Բավարիան» արտագնա հանդիպում է անցկացնում Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հոլշտայն Քիլ» ակումբի դեմ։ Մյունխենյան ակումբի կազմում պաշտոնական խաղերում իր 410-րդ հանդիպումն է անցկացնում դարպասապահ Մանուել Նոյերը՝ շրջանցելով «Բավարիայի» նախկին լեգենդար կիսապաշտպան Լոթար Մաթեուսի ցուցանիշը։ Այդ մասին տեղեկացնում է OptaFranz-ը։ «Բավարիայի» բոլոր ժամանակների ռեկորդը պատկանում է նախկին դարպասապահ Զեպ Մայերին (700 […]
Ավելին
KPMG դիտորդական կազմակերպությունը ներկայայացրել է եվրոպական թոփ-5 առաջնությունների հաղթողների ամենաթանկ ֆուտբոլիստների եռյակը։ KPMG-ն այս եզրակացությանը հանգել է հիմնվելով սեփական մեթոդիկայի վրա։ Ֆուտբոլիստների արժեքները գնահատվել են 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ։ Ըստ KPMG-ի՝ եվրոպական թոփ-5 առաջնությունների գործող չեմպիոնների ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն ունեն հետևյալ տեսքը․ Լա լիգա «Ռեալ Մադրիդ» – Կազեմիրո (72․6 մլն եվրո), Ռաֆայել Վարան (70․2 մլն […]
Ավելին
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է Յուրգեն Կլոպի մասին հիշողություններով․ լեհ հարձակվողը 2010-2014 թվականներին հանդես է եկել գերմանացի մասնագետի ղեկավարությամբ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։ «Յուրգենի հետ կարելի էր խոսել ամեն ինչի մասին․ նա ընտանեկան մարդ է։ Նա ինձ համար և՛ երկրորդ հայր էր, և՛ «վատ» ուսուցիչ․ «վատ»՝ այդ բառի լավ իմաստով։ Ո՞ր ուսուցչին ենք ամենալավը հիշում։ […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը կազմել է մինչև 21 տարեկան ամենաթանկարժեք ֆուտբոլիստնորից կազմված խորհրդանշական հավաքական՝ հաշվի առնելով նրանց ընթացիկ արժեքը։ Հավաքականն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Ջանլուիջի Դոնարումա («Միլան», 60 մլն եվրո) Պաշտպաններ – Մաթիաս դե Լիխտ («Յուվենտուս», 75 մլն), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր», 50 մլն), Ռիս Ջեյմս («Չելսի», 35 մլն), Ալֆոնսո Դևիս («Բավարիա», 80 մլն)։ Կիսապաշտպաններ – […]
Ավելին
«ՌԲ Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոն կարող է լքել հարազատ ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը «Չելսին» նույնպես միանում է 22-ամյա պաշտպանի համար մղվող պայքարին, որի հրաժարագինը կազմում է 40 մլն եվրո։ Լոնդոնյան ակումբում կասկածում են, որ Անտոնիա Ռյուդիգերը, Անդրեաս Քրիստենսենը և Ֆիկայո Թոմորին կշարունակեն իրենց ելույթներն ակումբի կազմում, այդ իսկ պատճառով […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում Մյունխենգլադբախում միմյանց դեմ մրցեցին տեղի «Բորուսիան» և «Բավարիան»։ Մյունխենյան ակումբը բավական արագ երկու գնդակի առավելություն ստացավ, քանի որ նախ՝ 20-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը, ապա՝ 26-րդ րոպեին Լերոն Գորեցկան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ «Բորուսիայի» ֆուտբոլիստները, սակայն, չընկճվեցին և նախքան ընդմիջման գնալը ոչ միայն կրճատեցին, այլև […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուր կենտրոնական խաղերից մեկի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Բորուսիա Մյունխենգլադբախն» ու «Բավարիան»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:30, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Get German Football News (GGFN) կայքը կազմել է 2020 թվականի բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստների 100-յակը, որում տեղ են գտել Բունդեսլիգայում և Բուդեսլիգա 2-ում հանդես եկող ֆուտբոլիստներ։ Հատկանշական է, որ լավագույն տասնյակի ութ ֆուտբոլիստներ ներկայացնում են Մյունխենի «Բավարիան», երկուսը՝ Դորտմունդի «Բորուսիան»։ Ձեզ ենք ներկայացնում թոփ-10 ըստ GGFN-ի 1․ Ռոբերտ Լևանդովսկի (հարձակվող, «Բավարիա») 2․ Յոզուա Կիմիխ (կիսապաշտպան, «Բավարիա») […]
Ավելին
CIES Football Observatory-ն իր էջում ներկայացրել է ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակի թարմացված տարբերակը, որը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ Անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 165․6 մլն եվրո։ Լավագույն եռյակում են նաև Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը (152 մլն) և «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը (151․6 մլն)։ Հետաքրքիր է արձանագրել, որ «Բարսելոնայի» ավագ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023