Գերմանիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ է փնտրում. հայտնի է հիմնական թեկնածուն

Գերմանիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ է փնտրում. հայտնի է հիմնական թեկնածուն

10/03/2021 - 12:34

Ինչպես տեղեկացնում է Bild-ը, Հանս-Դիտեր Ֆլիկը համարվում է Գերմանիային հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն, այն բանից հետո, երբ ներկայիս մարզիչ Յոաքիմ Լյովը կլքի պաշտոնը։

Աղբյուրը հաղորդում է, որ ի սկզբանե այդ պաշտոնում դիտարկվում էր նաև Յուրգեն Կլոպի թեկնածությունը, սակայն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչն ասել է, որ առաջիկայում չի պատրաստվում լքել մերսիսայդյան ակումբը։

Եթե ինքը՝ Ֆլիկը, ցանկանա գլխավորել Գերմանիայի ընտրանին, ապա կստանա նման հնարավորություն։ Ենթադրվում է, որ իրադարձությունների նման ընթացքի դեպքում «Բավարիան» խոչընդոտ չի հանդիսանա, քանի որ մեծ հարգանքով է լցված մարզչի հանդեպ, հատկապես, այն բանից հետո, երբ 1․5 տարվա ընթացքում մյունխենյան ակումբը 56-ամյա մասնագետի գլխավորությամբ 6 տիտղոս նվաճեց։

Հատկանշական է, որ Ֆլիկը Գերմանիայի հավաքականում աշխատելու փորձ ունի. 2006-2014 թթ նա Լյովի օգնականն եղել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լյովը խնդրանքով դիմել է Գերմանիայի ֆուտբոլային միությանը, որպեսզի Եվրո-2020-ից հետո ազատեն իրեն ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։

Հիշեցնենք, որ Յոաքիմ Լյովը «բունդեսմանշաֆթի» ղեկը ստանձնել է 2006 թվականից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023