Հենրիխ Մխիթարյանի հավանական տեղափոխության շուրջ խոսակցությունները նոր թափ են ստանում: Football Italia-ն հայտել է անվանի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկությունը, ըստ որի՝ «Ռոման» կվարձարձակալի Մխիթարյանին հետագայում տրանսֆերը գնելու իրավունքով: Սեփական կայքում Դի Մարցիոն անգամ վստահեցրել է, որ գործարքը շուտով կկայանա: Պարբերականը հայտնում է նաև, որ Հենրիխը չի մտնում «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի ծրագրերում, ինչն […]
Ավելին
ԱՊԼ-ի 3-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Արսենալին»: Տանտերերը հաղթել են 3:1 հաշվով: Առաջին խաղակեսի վերջնամասում Մատիպը բացել է հաշիվը, այնուհետև Սալահը դուբլ է ձևակերպել: Խաղավերջում Տորեյրան խփել է «զինագործների» միակ գոլը: 86-րդ րոպեին փոխարինման է մտել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Արսենալը» 3 խաղերից հետո 6 միավոր ունի, «Լիվերպուլը» 3 խաղերում էլ հաղթել […]
Ավելին
Ընթանում է ԱՊԼ-ի 3-րդ տուրը: Կենտրոնական խաղը կայանալու է «Էնֆիլդում»՝ «Լիվերպուլ» – «Արսենալ»: Ուղիղ հեռարձակում.
Ավելին
Լոնդոնում զինված հարձակում է կատարվել «Արսենալի» երկու ֆուտբոլիստների վրա: Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Մեսութ Օզիլը և Սեադ Կոլոշինացը Լոնդոնի հյուսիսային մասում մեքենայում են եղել, երբ նրանց վրա բանդա է հարձակվել: Հանցագործների դեմքերը ծածկված են եղել սաղավարտներով: Տեսախցիկները ֆիքսել են, որ հարձակվողներից մեկի ձեռքում դանակ է եղել: Օզիլը դուրս է եկել մեքենայից և վազել է […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է BBC-ն, լոնդոնյան ակումբը համաձայնեցրել է Իսպանիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպանին վարձակալությամբ ձեռք բերելու պայմանները. Սեբալյոսի վարձակալությունը նախատեսված կլինի 1 տարով, հավելյալ տեղեկություններ դեռ չկան:
Ավելին
«Արսենալի» պաշտպան Լորան Կոսիելնին ցանկանում է կարիերան շարունակել հայրենիքում Ինչպես հայտնում է RMC Sport-ը, ֆրանսիացին համաձայնեցրել է պայմանագիրը «Ռենի» հետ: 33-ամյա ֆուտբոլիստը «Արսենալի» հետ չի մեկնել ԱՄՆ: «Զինագործների» հետ Կոսիելնիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը:
Ավելին
International Champions Cup-ի շրջանակում «Արսենալը» 3:0 հաշվով հաղթել է «Ֆիորենտինային»: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր և փոխարինման է մտել 63-րդ րոպեին: Հաջորդ րոպեին հայ ֆուտբոլիստը դեղին քարտ է ստացել: Հուլիսի 24-ին լոնդոնյան թիմը մրցելու է Մադրիդի «Ռեալի» հետ:
Ավելին
ԱՄՆ-ում ընթանում է Internatinal Champions Cup-ը: Ընկերական մրցաշարի շրջանակում մրցել են «Արսենալը» և «Բավարիան». լոնդոնյան թիմը հաղթել է 2:1 հաշվով: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իր թիմի մեկնարկային կազմում է եղել՝ փոխարինվելով 64-րդ րոպեին: «Արսենալը» հուլիսի 20-ին մրցելու է «Ֆիորենտինայի» հետ, իսկ հուլիսի 24-ին՝ «Ռեալի»:
Ավելին
Adidas-ը ներկայացրել է «Արսենալի»՝ արտագնա հանդիպումների համար նախատեսված համազգեստը: Դեղին խաղաշապիկները ներկայացրել են Հենրիխ Մխիթարյանը Պիեր-Էմերիկ Օբամեյանգը և Ալեքսանդր Լակազետը:
Ավելին
«Արսենալը» պատրաստ է վաճառել պաշտպան Լորան Կոսելնիի տրանսֆերը,- հայտնում է Sky Sports-ը: Հիշեցնենք, որ ֆրանսիացին հրաժարվել էր թիմի հետ մեկնել ԱՄՆ ուսումնամարզական հավաքի: Պարբերականը նշում է, 33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ անվճար: Խաղացողը հույս ունի շարունակել իր կարիերան Ֆրանսիայում: Նա հանդես է գալիս «Արսենալի» կազմում 2010 թվականից:
Ավելին
1 72 73 74 75 76 78

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023