Զենիթի հարձակվողը մոտ է Արսենալ տեղափոխվելուն

Զենիթի հարձակվողը մոտ է Արսենալ տեղափոխվելուն

15/06/2020 - 22:07

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo պարբերականի լրագրող Ֆրանսեսկ Ագիլարը, Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը մոտ է «Արսենալ» տեղափոխությանը։

Ագլիրաը Twitter-ի իր օգտահաշվում կատարել է հետևյալ գրառումը․

««Ասրենալը» մոտ է «Զենիթից» Սերդար Ազմունին ձեռք բերելուն։ Ազմունի համար խորհուրդ է տվել «զինագործների» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանը» և «Նապոլին»։

25-ամյա իրանցի հարձակվողը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023