Գվարդիոլա․ «Սիթին պատրաստ չէ շաբաթական 3-4 հանդիպման մասկանցել»

Գվարդիոլա․ «Սիթին պատրաստ չէ շաբաթական 3-4 հանդիպման մասկանցել»

16/06/2020 - 23:30

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անգլիական Պրեմիեր լիգայի վերսկսումից առաջ մամուլի ասուլիս է տվել։ Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Սիթին» սեփական հարկի տակ 28-րդ տուրից հետաձգված խաղում կմրցի «Արսենալի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։15։ Խաղը կլինի «Հ2» հեռուստաընկերության ուղիղ եթերում։

«Վաղը կտեսնենք մեր ակումբի պատրաստվածության մակարդակը, ինչից հետո կհասկանանք, թե ինչը բարելավելու կարիք կա։ Բոլոր ակումբներն առաջնության վերսկսմանը նախապատրաստվելու համար ունեին ընդամենը 3 շաբաթ։ Ունեն այն, ինչ ունենք։ Բոլորն են տուժել ստեղծված իրավիճակից՝ ինչպես տնտեսական, այնպես էլ անձական առումով։ Պետք է հարմարվենք բոլոր պահանջներին։

Մենք պատրաստ ենք անցկացնել մեկ հանդիպում, սակայն անցկացնել շաբաթական 3-4 հանդիպում, պատրաստ չենք։ Ստիպված եմ օգտագործել բոլոր ֆուտբոլիստներին՝ դիմելով ռոտացիաների։ Բոլոր ֆուտբոլիստները գտնվում են լավ ֆիզիկական վիճակում»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023