Արսենալը Մխիթարյանին ցանկանում է փոխանակել այլ ֆուտբոլիստով

Արսենալը Մխիթարյանին ցանկանում է փոխանակել այլ ֆուտբոլիստով

14/06/2020 - 15:56

«Արսենալն» ու «Ռոման» բանակցում են մրցաշրջանի ավարտին փոխանակում իրականացնելու հարցով։

Հռոմեական ակումբը ցանկանում է իր շարքերում պահել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ասրենալին»։ «Գայլերը» պատրաստ են հայազգի կիսապաշտպանի համար վճարել 12-14 մլն եվրո։

«Արսենալն» իր հերթին ցանկանում է ստանալ «Ռոմայի» վինգեր Ջասթին Կլույվերտին, ով գնահատվում է 35-40 մլն եվրո։ Այդ մասին փոխանցում է La Gazzetta dello Sport-ը։

Այսպիսով, 21-ամյա հոլանդացի վինգերը, հնարավոր է, տեղափոխվի «Արսենալ», իսկ Մխիթարյանը մնա «Ռոմայում», սակայն այդկերպ լոնդոնյան ակումբը պետք է նաև լրացուցիչ գումար վճարի։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023