Մխիթարյանը ցանկանում է մնալ Ռոմայում

Մխիթարյանը ցանկանում է մնալ Ռոմայում

09/06/2020 - 18:20

«Արսենալի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Ռոմայի» կազմում, ցանկություն է հայտնել ելույթները հռոմեական ակումբում շարունակել։

«Իհարկե, ես կցանականայի հաջորդ մրցաշրջանը նույնպես անցկացնել «Ռոմայի» կազմում, և ոչ միայն հաջորդ, այլև ևս մի քանի մրցաշրջան, սակայն ես պայմանագիր ունեմ «Արսենալի» հետ և շատ բան ինձնից կախված չէ։ Այդ ամենը կախված է «Արսենալից» և «Ռոմայից», և երկու կողմերի միջև համաձայնության հասնելուց, այդ պատճառով ես այժմ միայն մտածում եմ տքնաջան աշխատելու և մարզվելու մասին, ինչպես նաև անհամբեր սպասում եմ, թե ինչ է տեղի ունենալու։

Եթե չստացվի մնալ «Ռոմայում», ես ստիպված կլինեմ վերադառնալ «Արսենալ»։ Ես ոչնչի համար չեմ փոշմանում, քանի որ ֆուտբոլային կյանքն անչափ փոփոխական է, այդ իսկ պատճառով պետք է պատրաստ լինել խաղալ ամենուրեք»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ 31-ամյա հայ կիսապաշտանը «Ռոմա» է տեղափոխվել նախորդ ամռանը, իսկ ընթացիկ մրցաշրջանում «գայլերի» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023