Հայտնի են դարձել Golden Boy-ի հավակնորդները

Հայտնի են դարձել Golden Boy-ի հավակնորդները

15/06/2020 - 19:57

Իտալական Tuttosport պարբերականը հրապարակել է 2020 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների հավակնորդներին։ Golden Boy մրցանակակի դափնեկիր կարող է դառնալ 21 տարեկանից ոչ բարձր ֆուտբոլիստ։ Տվայլ ֆուտբոլիստը պետք է հանդես գա եվրոպական որևէ երկրի բարձրագույն առաջնությունում։ Մրցանակի դափնեկիրը որոշվում է առաջատար սպորտային պարբերականների լրագրողների քվեարկության կողմից։

Մրցանակին այս տարի հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․

Ալֆոնսո Դևիս («Բավարիա»), Անսումանե Ֆաթի («Բարսելոնա»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Էրլինգ Հալանդ («Բորուսիա Դորտմունդ»), Ռայան Սեսենյոն («Ֆուլհեմ»), Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դորտմունդ»), Ֆերրան Տորես («Վալենսիա»), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»), Կալում Հոդսոն-Օդոյի («Չելսի»), Ռոդրիգո Գոյես («Ռեալ Մադրիդ»), Էդուարդո Կամավինգա («Ռեն»), Մեյսոն Գրինվուդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Գաբրիել Մարտինելի («Արսենալ»), և շատ այլ հանրահայտ խաղացոնղեր, իսկ ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նշենք, որ մրցանակը հանձնվում է 2003 թվականից սկսած։

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023