ԱՊԼ-ի 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Տոտենհեմին»: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1:0: Խաղի միակ գոլը խփվել է 5-րդ րոպեին: Ագուերոյի փոխանցումից հետո Ֆոդենը մոտ տարածությունից գլխի հարվածով գնդակն ուղարկել է դարպասը: Այս հաղթանակից հետո «Սիթին» 86 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ տուրի հանդիպումը դեռ չանցկացրած «Լիվերպուլից» առաջ լինելով 1 միավոր: Ընդհանուր հաշվարկում […]
Ավելին
ԱՊԼ-ի 34-րդ տուրի շրջանակում «Արսենալը» հյուրընկալվել էր «Ուոթֆորդին»: Հյուրերը հաղթեցին՝ 0:1: Հանդիպման միակ գոլը խփվել է 10-րդ րոպեին. մրցակցի դարպասապահից գնդակը խլել է Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Հաջորդ իսկ րոպեից «Ուոթֆորդը» մնացել է 10 ֆուտբոլիստներով. մրցակցին արմունկով հարվածելու համար կարմիր քարտ է ստացել Դինին: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Այս հաղթանակից հետո «Արսենալը» […]
Ավելին
ԱՊԼ-ի 34-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվում է «Ուոթֆորդին»: Ունայ Էմերին ընտրել է մեկնարկային հետևյալ կազմը. Լենո, Մուստաֆի, Կոսիելնի, Մավրոպանոս, Մոնրեալ, Տորեյրա, Ջակա, Մխիթարյան, Ռեմսի, Իվոբի, Օբամեյանգ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23:00-ին է: Ուղիղ հեռարձակումը՝ ստորև.
Ավելին
ԱՊԼ-ի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդում»: «Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթեց «Չելսիին»: Առաջին խաղակեսը գոլազուրկ ավարտ ունեցավ: Հանդիպման 51-րդ րոպեին աջ եզրից Հենդերսոնի փոխանցումից հետո Մանեն բացել է հաշիվը: Ընդամենը 2 րոպե անց Մո Սալահը ֆանտաստիկ գոլով կրկնապատկել է այն: Այս հաղթանակից հետո Կլոպի գլխավորած թիմը 85 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մեկ հանդիպում պակաս […]
Ավելին
ԱՊԼ-ի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» հյուրընկալել է «Չելսիին»: Հանդիպման 53-րդ րոպեին Մոհամեդ Սալահը ֆանտաստիկ գոլով կրկնապատկել է հաշիվը:
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս հաղթեց. «Քրիստալ Փելաս» – «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3: Հանդիպման 15-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգը բացել է հաշիվը, իսկ 63-րդ րոպեին դուբլ է ձևակերպել: 81-րդ րոպեին Միլիվոևիչը կրճատել է հաշվի տարբերությունը: Հիմնական ժամանակի վերջին րոպեին Գաբրիել Ժեզուսը խփել է «քաղաքայինների» 3-րդ գոլը: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն այս հաղթանակից հետո 83 […]
Ավելին
ԱՊԼ-ի 33-րդ տուրում «Չելսին» հյուրընկալել էր «Վեսթ Հեմին»: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:0: Հանդիպման 24-րդ րոպեին Էդեն Ազարը հիանալի գոլի հեղինակ է դարձել: Հիմնական ժամանակի վերջին րոպեին բելգիացին նաև դուբլ է ձևակերպել: Այս հաղթանակից հետո «Չելսին» 66 միավորով բարձրանում է 3-րդ հորիզոնական:
Ավելին
ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության չեմպիոնական մրցավազքը գերլարված է: Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ 1 հանդիպում պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթին» զիջում է 2 միավոր: «Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է այս պայքարի մասին. «Վերջին խաղերում «Լիվերպուլի» հաղթանակների վերաբերյալ մեր ուշադրությունը զրոյական է: Հնարավոր է՝ նրանք մոտիվացված են, բայց դա մեզ չի առնչվում: Ես […]
Ավելին
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին «Էվերթոնից» կրած պարտությունից հետո խոսել է ԱՊԼ-ի թոփ 4-ում մնալու հնարավորության մասին: ««Արսենալը» պետք է հետևողական լինի ԱՊԼ-ի բոլոր խաղերում: Մենք պարտվեցինք և չկարողացանք դա անել, բայց մենք հնարավորություն կունենանք մյուս խաղերում: Դա կախված է մեզնից: «Էվերթոնից» կրած պարտությունից հետո կարելի է բարկանալ, որ մենք բաց թողեցինք 3 միավոր, բայց […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր «Էվերթոնին». տանտերերը հաղթեցին 1:0 հաշվով: Հանդիպման միակ գոլը 10-րդ րոպեին խփել է Յագելկան: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Այս պարտությունից հետո Ունայ Էմերիի գլխավորած թիմը 63 միավորով նահանջում է 4-րդ հորիզոնական, «Էվերթոնը» 46 միավորով բարձրանում է 9-րդ տեղ:
Ավելին
1 159 160 161 162 163

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023