Կլոպը կատաղության  է հասել  նոր վնասվածքի,  խաղացանկի և ընդամենը  3 փոփոխությունների պատճառով

Կլոպը կատաղության է հասել նոր վնասվածքի, խաղացանկի և ընդամենը 3 փոփոխությունների պատճառով

29/11/2020 - 13:49

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս չկարողացավ կորտել «Բրայթոնի» դիմադրությունը։ Գրանցվեց 1։1 հաշիվը։

Խաղից հետո մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բավականին բարկացած տեսք ուներ և BT Sport-ին տված հարցազրույցի ժամանակ բուռն կերպով քննադատեց ԱՊԼ-ի խաղացանկը, 3 փոփոխությունների կանոնը, ինչպես նաև կատաղած էր նոր վնասվածքի առթիվ․

– Ի՞նչ է պատահել Ջեյմս Միլների հետ։ Կարծես թե ազդրի վնասվածք ստացավ․․․

– Այո, շնորհավորում եմ

– Ի՞նձ

– Ո՛չ, բայց դուք աշխատում եք BT Sport-ում։ Այո՛, հետին ազդրն է։ Ա՜յ քեզ անակնկալ։ Նրանք նույնպես վնասվածքներ ունեին․ հեշտ ժամանակներ չեն։ Հարցրեք Քրիս Ուայլդերին (խմբ․՝ «Շեֆլիդ Յունայթեդի» գլխավոր մարզիչը), թե ինչպես խուսափել վնասվածքներից։

Չգիտեմ, թե քանի անգամ պետք է կրկնեմ նույն խնդրի մասին։ Դուք (խմբ․՝ հեռուստաալիքների մասին է խոսքը) այս հանդիպման մեկնարկի ժամ ընտրել եք 12։30 (խմբ․՝ Մեծ Բրիտանիայի ժամանակով), հաջորդ հանդիպումն անցկացնելու ենք չորեքշաբթի՝ ՉԼ շրջանակում, իսկ այնուհետև նորից շաբաթ օրը խաղալու ենք առավոտյան 12։30։

Ես ասում եմ այնպես, ինչպես կա։ Խաղալ չորեքշաբթի, իսկ այնուհետև շաբաթ առավոտյան 12։30, ֆուտբոլիստների առողջության համար անչափ վտանգավոր է։

-Եթե բանը հասավ ֆուտբոլիստների առողջությանը, ինչո՞ւ Պրեմիեր լիգայի ակումբները հրաժարվեցին 5 փոփոխության հնարավորությունից

– Օ՜, դա անչափ հետաքրքիր է։ Երբ մեկ շաբաթ առաջ ես հանդիպեցի Պրեմիեր լիգայի այլ մարզիչների հետ, 20 մարզիչներից 15-16-ը կողմ էին 5 փոփոխության օրենքին, սակայն ոչինչ չփոխվեց։ Անհրաժեշտ է 14 ձայն օրենքը կրկին ուժի մեջ մտցնելու համար։

Քրիս Ուայլդերն ասում է, որ ես եսասակենտրոն եմ։ Կարծում եմ, որ նրա խոսքերը ցույց տվեցին, որ նա նույնպես եսակենտրոն է։ Հանդիպման ընթացքում 5 փոփոխություն կատարելը դա մարտավարական սխեմայի փոփոխություն չէ։

Եթե ես այսօր 5 փոփխություն կատարելու հնարավորություն ունենայի, ապա միանշանակ կփոխարինեի Էնդրյու Ռոբերտսոնին միայն այն բանի համար, որպեսզի փրկեի նրան։

Ես չեմ ցանկանում լինել եսասեր, սակայն նայեք «Լիվերպուլին»։ Էլ ո՞ր ակումբն ունի նման խաղացանկ։ Ոչ մեկը, ուստի ինձ համար սա մեծ խնդիր է։ Կազմ հավաքելն ինձ համար արդեն խնդիր է դարձել։

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի մարզիչների մեծամասնությունը կողմ է կրկին 5 փոփոխությունների կիրառմանը, սակայն «Շեֆիլդ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Քրիս Ուայլդերը այդ ամենին կտրուկ դեմ է՝ նշելով հետևյալը․

«Ես անչափ հարգում եմ այդ թոփ մասնագետներին, քանի որ նրանք մեծ նվաճումների են հասնում, բայց նրանք եսասեր են, քանի որ նրանք հոգ են տանում միայն իրենց ակումբների մասին։ Նրանց չի հետաքրքրում «Շեֆիլդ Յունայթեդը»։

Նրանց անհանգստացնում է «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին», ինչը ես հարգում և հասկանում եմ, քանի որ ես նույնպես ինձ այդպես կպահեի, բայց ես անհանգստանում եմ «Շեֆիլդի» համար և մեզ 5 փոփոխությունը չի օգնի»,- նշել է Ուայդլերը, ում խոսքերը փոխանցում է Goal.com-ը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023