ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Լեսթերը» հյուրընկալում է «Արսենալին»: Թիմերի մեկնարկային կազմերը. «Լեսթեր». Շմեյխել, Չիլուել, Մագուաեր, Էվանս, Պերեյրա, Չոդուրի, Օլբրայթոն, Տիլեմանս, Նդիդի, Մեդիսոն, Վարդի «Արսենալ». Լենո, Մուստաֆի, Սոկրատիս, Մեյթլանդ-Նայլս, Կոլաշինաց, Տորեյրա, Ջակա, Մխիթարյան, Իվոբի, Լակազետ, Օբամեյանգ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 15:00-ին է. ուղիղ հեռարձակումը՝ ստորև.
Ավելին
Չեմպիոնշիպի 45-րդ տուրում «Նորվիչը» 2:1 հաշվով հաղթեց «Բլեքբերնին»: Մրցաշրջանից մեկ տուր առաջ Դանիել Ֆարկեի թիմը ապահովեց առնվազն 2-րդ տեղը մրցաշարային աղյուսակում, ինչը թույլ է տալիս ակումբին դուրս գալ ԱՊԼ: «Նորվիչը» ԱՊԼ-ում վերջին անգամ խաղացել էր 2015/16 մրցաշրջանում: 2-րդ տեղում ընթանում է «Շեֆիլդ Յունայթեդը», որը նույնպես ապահովել է իր տեղը ԱՊԼ-ում:
Ավելին
Weekend-ը հագեցած է մի շարք հիանալի ֆուտբոլային դիմակայություններով: Ներկայացնում ենք այսօր և վաղը հայկական հեռուստաեթերում սպասվող հանդիպումները: Ապրիլի 27 Հայաստան. Բարձրագույն խումբ. ATV, YouTube-ում ՀՖՖ-ի պաշտոնական ալիք 14:00. «Փյունիկ» – «Ալաշկերտ» YouTube-ում ՀՖՖ-ի պաշտոնական ալիք 19:30. «Բանանց» – «Արցախ» Անգլիա. Պրեմիեր լիգա. Հ2 հեռուստաընկերություն 15:30. «Տոտենհեմ» – «Ուեսթ Հեմ» Իտալիա. Ա սերիա. 5 TV 20:00. […]
Ավելին
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է «Վուլվերհեմփթոնից» կրած պարտության մասին (1:3): «Մենք մինչև հանդիպման սկիզբը գիտեինք, որ դժվար է լինելու, քանի որ «Վուլվերհեմփթոնը» ամբողջ մրցաշրջանի ընթացքում հզոր է խաղում, լավ է գործում պաշտպանությունում, իսկ հարձակման գծումունեն շատ արագ խաղացողներ: Նրանք խաղացին շատ կազմակերպված, դժվար էր նրանց կոտրելը: Առաջին 25 րոպեները մենք հիանալի սկսեցինք, կառավարում […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրից հետաձգված խաղում «Ուոթֆորդը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է ավարտել «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումը՝ 1:1: Հանդիպման մեկնարկից 7.69 վայրկյան անց Շեյն Լոնգը բացել է հաշիվը՝ խփելով ԱՊԼ-ի պատմության ամենաարագ գոլը: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2000 թվականին. «Տոտենհեմի» պաշտպան Լեդլի Քինգը գոլ էր խփել մեկնարկից 9.82 վայրկյան անց:
Ավելին
«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը քննադատել է «Բարնլիի» խաղը: ԱՊԼ-ի 35-րդ տուրում «Չելսի» – «Բարնլի» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2: «Մենք փորձում էինք ամեն ինչ անել, որ հաղթենք: Դա շատ դժվար է, երբ դու խաղում ես մրցակցի դեմ, որը խփում է երկու գոլ` ունենալով երկու պահ, և չի ուզում խաղալ ֆուտբոլ: Դա հակաֆուտբոլ է: Ամբողջ խաղը […]
Ավելին
ԱՊԼ-ի 35-րդ տուրում «Չելսին» հյուրընկալել էր «Բարնլիին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Խաղի 8-րդ րոպեին ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել Հենդրիքը՝ առաջ մղելով հյուրերին: Ընդամենը 4 րոպե անց ոչ պակաս գեղեցիկ գոլով հաշիվը հավասարեցրել է Նգոլո Կանտեն: Եւս 2 րոպե անց հուժկու հարվածով գոլի հեղինակ է դարձել Իգուաինը՝ առաջ մղելով արդեն տանտերերին: 24-րդ րոպեին Բարնեսը հավասարեցրել […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ներողություն է խնդրել ԱՊԼ-ի 35-րդ տուրում «Էվերթոնից» 0:4 հաշվով կրած շոկային պարտության համար: «Ամեն ինչ վատ ընթացավ հենց մեկնարկից: Ես պարզապես ցանկանում եմ ներողություն խնդրել երկրպագուներից: Նրանք «Յունայթեդի» լոգոտիպով այն մարդիկ են, ովքեր կարող են այսօր գլուխները բարձր պահել. մենք դա անելու իրավունք չունենք: «Էվերթոնը» ավելի լավն էր բոլոր […]
Ավելին
ԱՊԼ-ի 35-րդ տուրի շրջանակում կայացան 2 հանդիպումներ: «Արսենալը» հյուրընկալել էր «Քրիստալ Փելասին» և պարտվեց 2:3 հաշվով: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին: Զուգահեռաբար կայացած խաղում «Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթեց «Քարդիֆին». միակ գոլը խփել է Վեյնալդումը և Միլները: «Լիվերպուլը» 88 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 2 միավոր առաջ լինելով մեկ հանդիպում պակաս անցկացրած «Մանչեսթեր […]
Ավելին
ԱՊԼ-ի 35-րդ տուրի շրջանակում «Էվերթոնը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»: Տանտերերը հաղթեցին 4:0 հաշվով: ՄՅՈւ-ի դարպասը գրավել են Ռիչարդսոնը, Սիգուրդսոնը, Դինը և Ուոլքոթը: Հատկանշական է, որ առաջին երեքը բավականին գեղեցիկ գոլեր են խփել: Այս պարտությունից հետո Սուլշերի գլխավորած թիմը 64 միավորով մնում է 6-րդ տեղում, իսկ «Էվերթոնը» 49 միավորով 7-րդն է:
Ավելին
1 160 161 162 163 164 165

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023