«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ատլետիկո Մադրիդին»։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավիի տարանսֆերային գլխավոր նպատակը շարունակում է մնալ կենտրոնական հարձակվող ձեռք բերելը։ Աղբյուրի փոխանցմամբ` Մորատայի նկատմամբ կրկին հետաքրքրություն ցուցաբերելուն խթանել է Անսու Ֆաթիի հերթական վնասվածքը, ինչի հետևանքով երիտասարդ ֆուտբոլիստը բաց կթողնի […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում 2:3 հաշվով դրամատիկ պայքարում զիջեց «Ատլետիկ Բիլբաոյին»` լքելով պայքարը։ Հանդիպման 61-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմից փոխարինման դուրս եկավ հարձակվող Անսումանե Ֆաթին, ով, սակայն 96-րդ րոպեին վնասվածք ստացավ և ստիպված փոխարինվեց։ Ինչպես հայտնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը, 19-ամյա ֆուտբոլիստը վնասել է ձախ ոտքի երկգլխանի մկանը, իսկ, ըստ […]
Ավելին
Թրիլլեր Էր Ռիյադում. Ռեալը ֆանտաստիկ խաղում հաղթեց Բարսելոնային` դուրս գալով Սուպերգավաթի եզրափակիչ🎥
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպումը մեկնարկել և ընթանում էր մադրիդյան ակումբի խաղային առավելության պայմաններում, ինչն էլ նպաստեց, որ Կառլո Անչելոտիի սաները 25-րդ րոպեին Վինիսիուսի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Բաց թողած գոլը կարծես արթնացրեց «Բարսելոնային», որի ֆուտբոլիստները մի քանի գոլային պահեր ստեղծեցին և, ի վերջո, 41-րդ […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» մրցում է «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպման 42-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմից աչքի ընկավ Անսումանե Ֆաթին` հաշիվը դարձնոլով 2:2։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Մալյորկայի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ խոսել է կատալոնական ակումբում ծառացած կադրային լուրջ խնդիրների մասին, որոնք կապված են կորոնավիրուսի համաճարակի և վնասվածքների հետ. «Մենք հույս կդնենք մեր երկրորդ թիմի ֆուտբոլիստների վրա և դաշտ դուրս կգանք հաղթելու համար։ Այդուհանդերձ, մեր կազմից 18 ֆուտբոլիստներ տարբեր պատճառներով բացակայում են։ Ինձ […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալվարո Մորատան, ով վարձաճարով հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին հեռախոսազրույց է ունեցել Մորատայի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հավանական տրանսֆերն ու իսպանացի հարձակվողի` «Բարսելոնայի» կազմում ունենալիք առաջադրանքները։ Խավիին դուր է գալիս, թե Մորատան ինչպես է տեղաշարժվում […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը 2021 թ. վերջին անգամ թարմացրել է Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Տրանսֆերային արժեքի անհավանական աճ է գրանցել «Ռեալ Մադրիդի» վինգեր Վինիսիուս Ժունիորը, ով այժմ գնահատվում է 100 մլն եվրո։ Բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը նախորդ թարմացման համեմատ ավելացել է 50 մլն եվրոյով։ Հատկանշական է, որ այդ աճի շնորհիվ Վինին դարձել է […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Էսպանյոլի» դեմ։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդիպմանը։ «Բլաուգրանասի» հայտացուցակից տարբեր պատճառներով դուրս են մնացել Սերխիո Ագուերոն, Պեդրին, Անսու Ֆաթին, Սերժինիո Դեստը, Մարտին Բրեյթվեյթը, Մուսա Վագեն ու Ուսման Դեմբելեն։ Դրան զուգահեռ, «կապտանռնագույնների» հայտացուցակ են վերադարձել […]
Ավելին
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը համեմատել է Անսումանե Ֆաթիին («Բարսելոնա») և Կիլիան Մբապեին (ՊՍԺ)։ «Մենք սիրում ենք ուշադրություն դարձնել այն ամենի վրա, թե ինչ է տեղի ունենում Իսպանիայի դուրս։ Մենք ունենք Անսումանե Ֆաթե։Նա վնասվածքներ ուներ, սակայն մինչ այդ նա ապացուցել է, որ նվազագույնը վատը չէ, եթե ոչ ավելի լավը, քան Կիլիան Մբապեն»,-Տեբասի խոսքերը մեջբերում է […]
Ավելին
Բարսելոնան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չնչին գումար է ունենալու կազմն ուժեղացնելու համար
Ըստ ESPN-ի ունեցած տեղեկությունների` 2022 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնայի» բյուջեն խիստ սահմանափակ է լինելու։ Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբի տրանսֆերային բյուջեն լինելու է 10 մլն եվրոյից քիչ։ Ավելի վաղ «բլաուգրանասի» գործադիր տնօրեն Ֆերրան Ռևերտերը հայտարարել էր, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը կազմն ամրապնդելու համար ունենալու է 20 մլն եվրո, սակայն Պեդրիի ու Անսումանե […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023