Բարսելոնան ուշքի է գալիս Ռեալից կրած պարտությունից` ջախջախելով Վիլյառեալին🎥

Բարսելոնան ուշքի է գալիս Ռեալից կրած պարտությունից` ջախջախելով Վիլյառեալին🎥

21/10/2022 - 00:52

Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի վերջին խաղում «Բարսելոնան» «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում մրցեց «Վիլյառեալի» դեմ։

Առաջին կեսում «բլաուգրանան» ուներ պարզապես տոտալ առավելություն` նախքան ընդմիջման գնալը «դեղին սուզանավի» դարպասն ուղարկելով 3 գնդակ։

Խավիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Անսու Ֆաթին։

Նշենք, որ լեհ հարձակվողը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 10 խաղում խփել է արդեն 11 գոլ` գլխավորելով լավագույն ռմբարկուների ցուցակը։

Երկրորդ կեսում էլ կատալոնական ակումբը հանգստացրեց խաղը` մոտեցնելով այն տրամաբանական ավարտին։

Այսպիսով, «Բարսելոնան» 3:0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին», վաստակեց 25 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Վիլյառեալը», 15 միավորով, 9-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023